24 նյութ մեկ օրում․ Regnum-ը գրոհում է Լիտվան

23.10.2017 | 16:57

Ռուսական մամուլը հոկտեմբերի 20-ին լրատվական արշավ էր սկսել Լիտվայի Հանրապետության դեմ։

Մեկ օրվա ընթացքում Regnum լրատվական գործակալությունը Լիտվային առնչվող բազմաթիվ նյութեր է հրապարակել, որոնցում ապատեղեկատվություն տարածելով դեմոնիզացնում է այս պետությանը։ 10 ժամվա ընթացքում (08:47-ից 18։43-ն ընկած ժամանակահատվածում) կայքը 24 հոդված է հրապարակել. ամեն 25 րոպեն` 1 ապատեղեկատվություն։

Լիտվայում ավել գումար են խնդրում Ռուսաստանը փնովելու համար

Այս վերնագրով նյութն առաջինն էր (հրապարակվել է ժամը 08։47), որում ԶԼՄ-ն պատմում է Լիտվայի խորհրդարանի քննարկումների մասին 2018 թվականի պետական բյուջեի մասով։ Լրատվականը նաև մեջբերում է ընդդիմադիր պատգամավոր Ժիգիմատաս Պավիլենիսի խոսքերը, վերջինս դժգոհում է իշխող քաղաքական կոալիցիայից, երկրի արտաքին գործերի նախարարությանը հատկացվելիք գումարի չափերից՝ պահանջելով ավել գումար հատկացնել արտաքին գերատեսչությանը։

Այլ կերպ ասած, Regnum-ը ներկայացնում է դասական ժողովրդավարական գործընթաց՝ ընդդիմությունը քննադատում է իշխանությանը, սակայն ԱԳՆ-ին հատկացվող գումարի աճի պահանջը մեկնաբանում որպես Ռուսաստանը փնովելու համար հատկացվող գումարի աճ։

Լիտվայի 2018 թվականի բյուջե։ Պատերազմի գումար և մի փոքր սոցիալ-տնտեսական

9 րոպե անց կայքում հայտնվեց հաջորդ նյութը՝ ավելի բարձրագոչ և պրոպագանդիստական։ Այստեղ կայքն ավելի մանրամասն է ներկայացնում Լիտվայի 2018 թվականի պետական բյուջեն։

Բյուջեի հիմնական ցուցանիշները հետևյալն են՝ ՀՆԱ-ի 2,9% աճ, միջին աշխատավարձի 6,2% աճ և գործազրկության 6,4%-ի նվազում։ Երկրի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսի խոսքերով այս բյուջեն անկախությունից ի վեր առաջին պրոֆիցիտային բյուջեն է։ Ակնկալվում է, որ պետական եկամուտները կգերազանցեն ծախսերը մոտ 250 մլն եվրոյով։

Այստեղ, սակայն, Regnum-ը քննադատում է Լիտվայի իշխանություններին երկրի ռազմական բյուջեն մեծացնելու համար՝ այն էլ «երկրում տիրող աղքատության ֆոնին»։

Նշենք, որ Համաշխարհային բանկի տվյալներով՝ Լիտվայում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գրեթե 2 անգամ ավելի բարձր է, քան Ռուսաստանում, իսկ ռազմական բյուջեով Ռուսաստանը 69 անգամ գերազանցում է Լիտվային։

«Խղճուկ եվրոն»

Այստեղ հեղինակը լիտվական ընդդիմադիր գործիչների, իշխանության հասցեին քննադատական հայտարարություններն է մեջբերում, այնուհետև ինքն է քննադատում այդ  գործիչներին՝ մեղադրելով իշխանությունների հետ առևտրի մեջ։

Նյութերի քանակը, ինչպես արդեն նշել ենք 24-ն է։ Թվարկենք դրանցից մի քանիսի վերնագրերը․

«Հաշմանդամները Լիտվային անհետաքրքիր են»,

«Տոտալիտարզիմը Լիտվայում արդեն մեկնարկել է տուր ամեն ինչ պետությանը»,

«Լիտվան օգնության է սպասում Ռուսաստանի դեմ պատերազմում»,

«Անգրագետների հետ հեշտ է. Լիտվային առաջարկել են հրաժարվել համալսարաններից»,

«Նոր շուկայի փլուզում Սաուդյան Արաբիային պետք չէ Լիտվական սերուցքային կարագը»,

«Լիտվան մոտ է կորցնելու 1 մլն քաղաքացի»,

«Լիտվական լիբերալները գլխատված են, կուսակցությունը՝ կոշտ օրինազանց»։

Վերոնշյալը ինֆորմացիոն պատերազմի լավագույն օրինակներից է։ Նման «ստրատեգիայով» էր գործում ռուսական քարոզչության ծանր հրետանին 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ և գործում է այսօր ուկրաինական ճգնաժամն անելանելի դարձնելու համար։






Կարդացեք նաև։

Ռուսական «Զվեզդայի» կեղծ «Կանխատեսումները» Հայաստանի մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության «Զվեզդա» դաշնային հեռուստաընկերությունը  «Կանխատեսումներ» («Прогнозы») հաղորդման նոյեմբերի 19-ի թողարկման շրջանակներում անդրադարձել է նոյեմբերի վերջին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը՝ հայտարարելով, թե Հայաստանը պատրաստվում է մտնել Եվրամիություն։ «Եվրամիություն է պատրաստվում…


Ատոմային-քարոզչական ռումբ ՀԱՊԿ-ից Հայաստանին

«Հայոց աշխարհ» օրաթերթը «Հայաստանում իրականացվում է քողարկված, նենգ քարոզչություն» վերնագրով հարցազրույց է հրապարակել, որում Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը մի քանի ապատեղեկատվական հայտարարություն է արել Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցության և…


Կոմերսանտի սուտը ԵՄ-Վրաստան հարաբերությունների վերաբերյալ

Ռուսական Կոմերսանտ թերթը հոկտեմբերի 24-ին հրապարակել էր հոդված՝ «Եվրոպան մտածում է Վրաստանի վիզային ռեժիմը վերականգնելու մասին. ԵՄ մեկնողները պետք է «նախնական թույլտվություն» ստանան» վերնագրով։ Այս լուրը, որը ակտիվորեն վերատպվել էր…


Ատոմակայանի փակվելը կախված չէ ԵՄ-Հայաստան համաձայնագրից (անիմացիոն տեսանյութ)

Օրերս հրապարակվեց Հայաստանի և ԵՄ–ի միջև ստորագրվելիք շրջանակային համաձայնագրի տեքստը, որը բուռն քննարկման (նաև քննադատության) առիթ դարձավ։ Համաձայնագրի 386 կետերից ուշադրության կենտրոնում հայտնվեց թերևս մեկը՝  Մեծամորի ատոմակայանին վերաբերողը։ Բարձրագոչ հայտարարություններվ…