ՀՀԿ-Սփյուռք համաժողով. մուտքը՝ Հանրապետականի կուսակցատոմսով

17.10.2017 | 14:35

Սեպտեմբերի վերջին Երևանում կայացավ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը: «Հայաստան-Սփյուռքին», պաշտոնական տվյալների համաձայն, մասնակցել է մոտ 1600 հոգի:  Մասնակիցների թվում են Հայաստանի և  հայկական սփյուռքի ներկայացուցիչներ աշխարհի 70 երկրներից՝ Հարավաֆրիկյան հանրապետությունից մինչև Մյանմար ու չճանաչված Աբխազիա:

Ավանգարդը

Թերթելով համաժողովին ներկաների ցանկը, կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանի՝ այդ նույն համաժողովի ամբիոնից ներկայացվող Հայաստանն, ուր «բազմակարծությունը չեն ճնշում»,  բավականին հեռու է իրականություն լինելուց:

Հայաստանի Հանրապետությունից ներկայացված անձանց ցանկում 235 մարդ կա: Այստեղ կարելի է գտնել բազմաթիվ հիմնադրամների տնօրենների և գերատեսչությունների ղեկավարների, համալսարանների ռեկտորների, այնպիսի լրատվամիջոցների ներկայացուցիչների, քաղաքագետների և վերլուծաբանների, որոնք հիմնականում աշխատում են Բաղրամյան 26-ի «ավազանում», ինչպես նաև Ազգային ժողովի 6-րդ գումարման մի շարք պատգամավորների՝ գրեթե բոլորը Հանրապետական կուսակցությունից:

«Ազգային ժողովից հրավիրվել են ԱԺ նախագահը, ԱԺ նախագահի երեք տեղակալները, ինչպես նաև ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարները, մշտական հանձնաժողովների ղեկավարները և տեղակալները: Հրավիրվել էին նաև ՀՀԿ Գործադիր մարմնի այն անդամները, ովքեր ԱԺ պատգամավորներ են»«Իրազեկ քաղաքացիների միավորմանը» հայտնեցին ՀՀ Սփյուռքի նախարարությունից: Կարճ ասած՝ ներիշխանական գումարում:

Փաստացի, Ազգային ժողովի 4 խմբակցություններից ու խորհրդարանական 6 կուսակցություններից միայն Հանրապետական կուսակցությունն է «արժանի եղել» համաժողովին ներակայանալ նաև կուսակցության Գործադիր մարմնի անդամ բոլոր պատգամավորների կազմով:

Այնինչ համաժողովին չեն հրավիրվել անգամ խորհրդարանական կուսակցությունների ղեկավար հանդիսացող պատգամավորները (օրինակ՝ Էդմոն Մարուքյանը կամ Արամ Սարգսյանը): Այլ կերպ ասած, կառավարությունը բացահայտ կերպով առավելություն է տվել մի կոնկրետ կուսակցությանը:

Սա հստակ ապացույց է այն հանգամանքի, որ կառավարությունը արտոնյալ պայմաններ է ստեղծում Հանրապետական կուսակցության համար (մյուս խորհրդարանական ուժերի համեմատ):

Մինչդեռ Հանարապետական կուսակցության Գործադիր մարմինը  ոչ այլ ինչ է, քան  ներկուսակցական նշանակության կազմակերպչական աշխատանքներ իրականացնող կառույց: Այս պարագայում դրա անդամ պատգամավորներին յուրահատուկ կերպով ԱԺ մյուս պատգամավորներից առանձնացնելը նշանակում է կամ մեծացնել ՀՀԿ Գործադիր մարմնի դերը, կամ նվազեցնել «Հայաստան-Սփյուռք»-ի դերը՝ դարձնելով այն ՀՀԿ-Սփյուռք համաժողով:

Միայն պաթոս ու խորհրդային ավանդույթներ

Սերժ Սարգսյանը համաժողովի ամբիոնից խոսում էր «մեծամասնության կարծիքը չգերադասելու» անհրաժեշտության, համագործակցության, ու պաթետիկ այլ եզրույթների մասին, հայտարարում էր, թե «մեր ուժը մեր բազմակարծության մեջ է», քաղաքական երկխոսության, քաղաքական կուսակցությունների ու քաղաքացիական հասարակությունն ուժեղացնելու մեջ է: Պատմում էր «օբյեկտիվ իրականության» մասին, թե ինչ կարևոր է «Սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին Հայաստանի իրական կյանքին ծանոթացնելը՝ անկախ նրանց կուսակցական կամ քաղաքական նախասիրություններից»:

Մինչդեռ համաժողովին ներկայացաված չէր ոչ քաղաքացիական հասարակության, ոչ էլ քաղաքական կուսակցությունների այն հատվածը, որը կարող էին այլընտրանքային պատկերացում տալ համաժողովի մասնակիցներին: Ինֆորմատիվ գործառույթն ամբողջությամբ դրված էր Հանրապետականի և իշխանական թևի ներկայացուցիչների վրա:






Կարդացեք նաև։

Ապատեղեկատվություն՝ սփյուռքի նախարարի մասին

Վերջին ամիսներին հայկական մեդիատիրույթում բացված բազմաթիվ անհայտ ծագմամբ լրատվական կայքեր շարունակում են ապատեղեկատվություն տարածել՝ պարբերաբար թիրախավորելով հանրային ճանաչում ունեցող տարբեր անձնանց։ Թիրախներից մեկը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն է։ Նախ, սեպտեմբերի…


ՀՀԿ-ն իշխանություն էր նաև մինչև 2008-ը

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ազգային ժողովի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ 2002 թվականից Ռուսաստանի քաղաքացի լինելու հանգամանքի մասին, առաջարկեց չհարցնել այդ մասին…


Աշոտյանի բառապաշարը` թյուրըմռբնումների տեղիք

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ըստ երևույթի, խնդիր ունի որոշ օտարալեզու բառերի ճիշտ կիրառման հետ, օրինակ, վակխանալիա կամ խունտա: Արձակուրդն արտերկրում անցկացնող Աշոտյանը, մասնավորապես, օգոստոսի 10-ին…


Ինչպե՞ս տարածվեցին «Արցախը հանձնելու» մասին կեղծ լուրերը

Վերջին օրերին սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվական կայքերի և փորձագետների կողմից քննարկման առարկա դարձավ «Արցախը հանձնելու» թեման։ Նախկին իշխանությունը և իրեն սատարող ակտիվը տարբեր գործիչներին մեղադրեց «հակաարցախյան գործունեության» մեջ։…