«Արարատ» հեռուստաընկերությունը արշավ է սկսել հասարակական կազմակերպությունների դեմ

10.10.2017 | 18:02

«Արարատ» հեռուստաընկերությունը և որոշ ռուսալեզու լրատվամիջոցներ, վերջին ամսում արշավ են սկսել Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների դեմ: Եթերում և մամուլում տարածվող մի շարք ապատեղեկատվությունների շնորհիվ այս ԶԼՄ-ները փորձում են վարկաբեկել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող և կոռուպցիայի դեմ պայքարող ՀԿ-ները: Այս նպատակով իշխանամետ և ռուսամետ ուղղվածություն ունեցող լրատվամիջոցները օգտագործում են «Հանուն ինքնիշխանության վերականգնման» կազմակերպության համակարգողներին:

«Արարատը» «Հետհաշվարկի» եթերում սեպտեմբերին երկու հաղորդում է հեռարձակել՝ անդրադառնալով Հայաստանում գործող ՀԿ-ներին, երկուսն էլ վերոհիշյալ շարժման համակարգողների մասնակացությամբ: Հատկանշական է հենց այս կազմակերպության անդամների ընտրությունը: Կազմակերպությունը հայտնի է հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը միտված իր քարոզչությամբ և Հայաստանում «կենսաբանական զենքի լաբորատորիաների» մասին ապատեղեկատվության ամենաակտիվ տարածողներից մեկն էր:

«Հետհաշվարկի» սեպտեմբերի 7-ի թողարկմանը հյուրընկալվել է վերոհիշյալ կազմակերպության համակարգող Հայկ Նահապետյանը: Վերջինս 30 րոպե տևողությամբ հաղորդման մեջ մի շարք հայտարարություններ է արել, որոնք կարող են ապակողմնորոշել հեռուստադիտողին:

Նահապետյանը ներկայցրել է մի շարք հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրները և որոշ թվային տվյալներ՝ առանց մասնավորեցնելու, թե ինչ ժամանակահատվածում են այդ կազմակերպությունները ստացել այդ գումարները և ինչ գործունեություն ծավալելու նպատակով:

Անդրադառնալով ՀԿ-ներին՝ շարժման համակարգողը հայտարարում է, թե «Կանանց ռեսուրսների կենտրոն» կազմակերպությունը նախորդ տարի հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանության նկատմամբ բռնության կոչեր է արել՝ օգտագործելով սոցիալական մեդիան: Նահապետյանի խոսքով՝ այս կազմակերպությունը 2016-ի հուլիսին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանական գնդի գրավումից հետո, «այնպես, ինչպես բոլոր երկրներում, որտեղ գունավոր հեղափոխություններով տեղի են ունեցել հեղաշրջումներ» ոստիկանության դեմ գործողությունների կոչ է արել։ Մինչդեռ, «Կանանց ռեսուրսների կենտրոնի» Ֆեյսբուք սոցիալական կայքի էջում 2016-ի հուլիսյան դեպքերի օրերից դրանց վերաբերյալ երկու գրառում կա: Գրառումներում փորձ է արված իրազեկել և աջակցություն ցուցաբերել տուժած քաղաքացիներին, և ինչպես Նահապետյանն  է պնդում՝ ոստիկանության դեմ գործելու որևէ կոչ չկա:

Վերլուծաբանը, խոսելով ՀԿ-ների ֆինանսավորման աղբյուրեների մասին, հայտարարում է, թե «նա, ով ֆինանասավորում է՝ նա էլ երաժշտությունը պատվիրում է»: Սակայն, այդպես էլ չի ներկայացնում, թե ով է իր «երաժշտության» պատվիրատուն:

Նույն թեմայով քննարկումը շարունակվել է նաև այս հաղորդումից երկու շաբաթ անց հեռարձակված մեկ այլ թողարկման մեջ, որին հյուրընկալվել է նույն շարժման մեկ այլ համակարգող՝ Հայկ Այվազյանը:

Հեռուստաընկերության ներկայացրած հաղորդումներում հարցազրույցների միջոցով որպես հիմնական եզրահանգում ՀԿ-ների նկատմամբ վարվող քաղաքականության խստացումն է:

Հատկանշական է, որ «Արարատ» հեռուստաընկերությունը, որն ակտիվ կերպով զբաղված է քաղաքացիական հասարակության վարկաբեկմամբ, տեղակայված է Մելիք-Ադամյան 2 հասցեում՝ Հանրապետական կուսակցության գրասենյակում:






Կարդացեք նաև։

Հայկական ԶԼՄ-ները շրջանառում են «Հրապարակի» տարածած ապատեղեկատվությունը

«Հրապարակ» օրաթերթը հոկտեմբերի 10-ի համարում, ինչպես նաև օրաթերթի կայքէջում հրապարակել է ««Կայֆոտ» տնային հանձնարարություն Սվիտալսկուց» վերնագրով նյութը: Նյութի հեղինակը պնդում է, որ Հայաստանի և Եվրամիության միջև վիզայի ազատականացման նախապայմաններից մեկը…


Ընտանեկան բռնության կանխարգելումը (տեսանյութ)

Արդարադատության նախարարությունը հրապարակել է «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Ինչից հետո նախագծի մասին սկսվեց ակտիվ հակաքարոզչություն տարածվել հիմնականում ռուսական հիմնադրամներից ֆինանսավորվողների կողմից: Նախագծի…


Ինչպես է աշխատում լրատվական պրոպագանդան

Արդի աշխարհում ամենից թանկ և չբավարարող գործոններից մեկը ժամանակն է։ «Ժամանակս քիչ է», «ժամանակս չի հերիքում» արտահայտությունները դարձել են հասարակության ամենից հաճախ օգտագործվող խոսքերը։ Այս իրականությունից բխում են մի շարք…


Ռուսալեզու որոշ ԶԼՄ-ներ ապատեղեկատվություն են տարածում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի քննարկման վերաբերյալ

Սեպտեմբերի 27-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձանժողովը բացասական եզրակացություն տվեց  նախագծին, որը նախատեսում էր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտները և վնասները ուսումնասիրելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության առաջարկած…