Ընտանեկան բռնության կանխարգելումը (տեսանյութ)

06.10.2017 | 17:49

Արդարադատության նախարարությունը հրապարակել է «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը:

Ինչից հետո նախագծի մասին սկսվեց ակտիվ հակաքարոզչություն տարածվել հիմնականում ռուսական հիմնադրամներից ֆինանսավորվողների կողմից:

Նախագծի ընդդիմախոսները պնդում են, թե իբր օրենքը վերաբերվում է երեխաներին ընտանիքներից օտարելուն և ծնողներին ծնողական իրավունքներից զրկելուն։ Այս տեսակետը տարածում են որոշ լրատվական կայքեր և «Արարատ» հեռուստաընկերությունը:

Սակայն, դա սուտ է:

Հայաստանում ծնողական իրավունքներից զրկվելու հարցը վաղուց կարգավորված է ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածով և Կառավարության որոշմամբ: Ավելին, Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքն ուղղված է ընտանիքների առողջացմանը և ընտանիքներում բռնության մթնոլորտի հաղթահարմանը:






Կարդացեք նաև։

Ինցեստ-շքերթներ, Հայաստանին ռուսական օգնություն․ «Սպուտնիկի» ապատեղեկատվությունները

Ռուսական «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայությունը վերջին օրերին հասարակական բարձր հնչեղություն ունեցող թեմաներով մի քանի նյութ է հրապարակել և ապատեղեկատվություն տարածել։ Հայաստանին ինցեստ-շքերթներ են սպասվում, կամ ո՞ւր կտանի մեզ ԼԳԲՏ–ի քարոզը…


«Արարատ» հեռուստաընկերությունը արշավ է սկսել հասարակական կազմակերպությունների դեմ

«Արարատ» հեռուստաընկերությունը և որոշ ռուսալեզու լրատվամիջոցներ, վերջին ամսում արշավ են սկսել Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների դեմ: Եթերում և մամուլում տարածվող մի շարք ապատեղեկատվությունների շնորհիվ այս ԶԼՄ-ները փորձում են…


Ապատեղեկատվություն ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի մասին․ երեխաներին չեն վաճառի

ՀՀ արդարադատության նախարարության կայքում հանրային քննարկման ու քվեարկության է դրվել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը դարձյալ ապատեղեկատվության ու հակաքարոզչության նոր ալիք…


Էստոնիայում հայազգի ընտանիքի պատմությունը՝ ռուսական պրոպագանդայի թիրախում

Օրերս Էստոնիայի դատարանը ժամանակավորապես սահմանափակեց Անատոլի Ղազարյանի և Աննա Միխայլովայի իրենց դստեր նկատմամբ խնամակալության իրավունքը` ութամյա աղջկա խնամակալությունը փոխանցելով Տալլինի երեխաների պաշտպանության կենտրոնին: Դատարանի նման որոշումը հիմնավորվում է Էստոնիայի սոցիալական…