Վարորդը պարտավոր չէ տրամադրել վարորդական վկայականը. ոստիկանության կեղծ իրազեկումը

06.10.2017 | 17:18

Օրերս ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ «իրազեկում»  է վարորդներին։

Հիմնվելով Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի վրա՝ ոստիկանությունը մասնավորապես հայտնում է․ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է իր մոտ ունենալ տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականն ու տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը և ոստիկանների ծառայողների պահանջով ներկայացնել ստուգման։ «Սա ենթադրում է փաստաթղթերի տրամադրում ոստիկանության ծառայողին, որն էլ իր հերթին տարբեր եղանակներով կարող է ստուգել ներկայացված փաստաթղթերը», – հավելում է ոստիկանությունը։

Ոստիկանությունն իր ենթադրությունը փորձում է ներկայացնել որպես օրենքի մաս և վարորդի պարտականություն, սակայն օրենքում նշված է, որ վարորդը պարտավոր է փաստաթղթերը ներկայացնել տեսուչին, այլ ոչ տրամադրել։ Վարորդը, օրինակ, կարող է վկայականը իր ձեռքով ներկայացնել տեսուչին, որպեսզի վերջինս ընթերցի իրեն անհրաժեշտ տվյալները։

Ոստիկանները, ինչպես նաև պետական բոլոր մարմինները, իրավասու են անել այն, ինչի համար բառացի լիազորված են օրենքով։ Ներկա պահին ՀՀ օրենսդրությամբ վարորդները չունեն պարտականություն փաստաթղթերը առձեռն հանձնելու տեսուչներին, իսկ ոստիկանության կողմից կատարվորղ ենթադրություններն ու մեկնաբանությունները չեն կարող վարորդի համար պարտականություն ստեղծել։

Ավելին, ՀՀ Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1769-Ն որոշման համաձայն՝ ոստիկանը իրավունք չունի փաստաթղթերը ստուգելու պատրվակով վերցնել դրանք ու շրջվել մեջքով դեպի վարորդը, դեպի հետևի տրանսպորտային միջոցը կամ դրա կողքին գտնվող անձանց կողմ։






Կարդացեք նաև։

Ոստիկանության կեղծ հաղորդագրությունը «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության մասին

Սեպտեմբերի 14-ին ժամը 13։30-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում սպանվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Գագիկ Մոսինյանը և վիավորվել քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանը։ Դեպքից ընդամենը ժամեր անց…


ՃՈ-ն և դատարանը չեն տարբերել Միհրան Պողոսյանի Զապորոժեցը Range Rover-ից

2015 թվականի հուլիսի 15-ին ԴԱՀԿ պետին պատկանող սպիտակ գույնի ZAZ («Զապորոժեց») մակնիշի 55UL333 մեքենայի վարորդը Սևան-Երևան մայրուղում երթևեկել էր 153 կմ/ժ արագությամբ, ինչի արդյունքում տուգանվել էր 200 հազար դրամով։ Միհրան Պողոսյանը, սակայն, չի մուծել տուգանքը,…


«Ելքը» ինքնահակասում է «Սասնա ծռերի» հարցում

Ընդդիմադիր «Ելք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շուրջ մեկ շաբաթ առաջ հայտարարել է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործողություններում քրեական հանցակազմ կա: Այս մասին Մարուքյանը ասել է հունիսի 11-ին…


Հիվանդ տաքսիստների մասին ոստիկանապետի բառերը աղավաղվել են

Ասօր Hraparak.am կայքը ծավալուն մի հոդված ներկայացրեց «Ոստիկանապետը մաքրել է դաշտը գժերից ու դատվածներից» վերնագրով։ Մասնավորապես, անդրադառնալով կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից բարձրացրած տաքսի ծառայության ոլորտում առկա խնդիրներին՝…