Ապատեղեկատվություն ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի մասին․ երեխաներին չեն վաճառի

05.10.2017 | 12:37

ՀՀ արդարադատության նախարարության կայքում հանրային քննարկման ու քվեարկության է դրվել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը դարձյալ ապատեղեկատվության ու հակաքարոզչության նոր ալիք է առաջացրել։

Դիտարկելով օրենքի նախագծին վերաբերող հակաքարոզչությունը` հստակ կարելի է եզրակացնել, որ այն ամբողջովին վերաբերվում է երեխաներին ընտանիքներից օտարելու և ծնողական իրավունքներից զրկելուն։

Սակայն նշենք, որ ի հեճուկս հակաքարոզիչների ՀՀ ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածով արդեն սահմանված է, թե որ դեպքերում ծնողները կարող են զրկվել իրենց ծնողական իրավունքներից։ Մասնավորապես, ծնողները կարող են զրկվել իրենց ծնողական իրավունքներից, եթե դաժանաբար են վարվում երեխայի հետ, ենթարկում են ֆիզիկական կամ հոգեկան բռնության կամ սեռական ոտնձգության և այլն։

Շահարկումներից խուսափելու համար տես հոդվածը`

Եվ սա ամենևին միակ օրենքը չէ, որ կարող է սահմանափակել ծնողական իրավունքները, եթե ընտանիքում կա բռնություն, այդ լիազորությամբ են օժտված նաև խնամակալության և հոգաբարձության մարմինները, որոնք ՀՀ կառավարության թիվ 631 որոշման  համաձայն  իրավունք ունեն երեխային օտարել ընտանիքից կամ նախաձեռնել բռնություն գործադրող որևէ ծնողին ծնողական իրավունքներից դատական կարգով զրկելու գործընթաց։

Այսպիսով, հստակորեն կարելի է պնդել, որ Հայաստանում գործող օրենսդրական դաշտը բավարար է երեխային ընտանիքից օտարելու համար, իսկ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին»  ՀՀ օրենքի նախագծում որևէ դրույթ չկա, որը այս կամ այն կերպ կառնչվի երեխաներին ընտանիքից օտարելուն կամ ծնողներին ծնողական իրավունքներից զրկելուն։

Ավելին՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին»  ՀՀ օրենքն ուղղված է անառողջ ընտանիքների առողջացմանն ու բռնության մթնոլորտի հաղթահարմանը:

                                                                                  Զարուհի Հովհաննիսյան






Կարդացեք նաև։

Ինցեստ-շքերթներ, Հայաստանին ռուսական օգնություն․ «Սպուտնիկի» ապատեղեկատվությունները

Ռուսական «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայությունը վերջին օրերին հասարակական բարձր հնչեղություն ունեցող թեմաներով մի քանի նյութ է հրապարակել և ապատեղեկատվություն տարածել։ Հայաստանին ինցեստ-շքերթներ են սպասվում, կամ ո՞ւր կտանի մեզ ԼԳԲՏ–ի քարոզը…


Ընտանեկան բռնության կանխարգելումը (տեսանյութ)

Արդարադատության նախարարությունը հրապարակել է «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Ինչից հետո նախագծի մասին սկսվեց ակտիվ հակաքարոզչություն տարածվել հիմնականում ռուսական հիմնադրամներից ֆինանսավորվողների կողմից: Նախագծի…


Էստոնիայում հայազգի ընտանիքի պատմությունը՝ ռուսական պրոպագանդայի թիրախում

Օրերս Էստոնիայի դատարանը ժամանակավորապես սահմանափակեց Անատոլի Ղազարյանի և Աննա Միխայլովայի իրենց դստեր նկատմամբ խնամակալության իրավունքը` ութամյա աղջկա խնամակալությունը փոխանցելով Տալլինի երեխաների պաշտպանության կենտրոնին: Դատարանի նման որոշումը հիմնավորվում է Էստոնիայի սոցիալական…


Ռուսական պրոպագանդայի ժամանակի մեքենան

Ռուսական մի շարք լրատվամիջոցներ երեկ տեղեկություն տարածեցին, որ ԱՄՆ-ում ավելի քան 1100 մարդ ձերբակալվել է անչափահասներին մարմնավաճառության հարկադրելու մեղադրանքով։ Այս տեղեկությունն իրոք համապատասխանում է իրականությանը, սակայն այն ունի երկու տարվա…