Քաղաքապետարանի չիրագործված ծրագրերը

02.10.2017 | 18:23

Երևանի քաղաքապետարանը ամեն տարվա սկզբում ներկայացնում է բավականին հավակնոտ և գեղեցիկ զարգացման ծրագիր։ Տարեվերջին էլ պատշաճ կերպով հրապարակում է կատարված աշխատանքի հաշվետվությունը։

2016 թվականի հաշվետվությունը անգամ հպանցիկ նայելիս պարզ է դառնում, որ ընթացիկ տարվա ծրագիրը կատարված չէ կամ կատարված է թերի։ Միայն մի քանի օրինակ։

Գունազարդված կամարանցումներ և ֆասադներ

Նախորդ տարվա ընթաքում քաղաքապետարանի բյուջեով նախատեսվել է վերանորոգել և գունազարդել մոտ 40 կամարանցում: Ծրագիրն իրականացվել է կիսով չափ՝ վերանորոգվել է 23 կամարանցում և գունազարդվել 26-ը։

«Ձևավորման ավանդական միջոցներին զուգահեռ կիրականացվեն մոտ 5 պանելային շենքի ֆասադների գունազարդման աշխատանքներ», – ասված է քաղաքապետարանի զարգացման ծրագրում։ Հաշվետվությունը դիտելիս, սակայն, պարզ է դառնում, որ ոչ մի շենք էլ չի գունազարդվել։ «Կատարվել են էսքիզային աշխատանքներ», – լակոնիկ ասված է հաշվետվության մեջ։

Հենապատերի և պատշգամբների վերանորոգում

2016 թվականի ընթացքում նախատեսված 25 հենապատերից քաղաքապետարանը նորոգել է միայն 10-ը, իսկ 200 պատշգամբներից՝ միայն 138-ը։

Ոչ հայեցի բառեր հասարակական տրանսպորտում

Հանդիպում են նաև զավեշտալի խոստումներ։ Երևանի քաղաքապետարանը 2016 թվականին նախատեսել է ստուգայցեր կատարել հասարակական տրանսպորտ, դրա ցուցահարթակների վրա «ոչ հայեցի բառերն ու տեղանունները բացառելու համար»։ Հրապարակված հաշվետվությամբ, սական, տեղեկանում ենք, որ ցուցահարթակների թարմացման և գրառումների վերանայման աշխատանքներ չեն իրականացվել։

Տարիներով չիրագործած են մնում մի շարք այլ ծրագրեր։ Աղբի վերամշակման գործարան, Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարան, ժամանակակից արվեստի թանգարան և այլն։

«Օդում կախված» է մնում նաև Արգավանդ – Շիրակ փողոցները կապող նոր ավտոճանապարհը, Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցումների բարեկարգման խոստումները, ինչպես նաև Կոնդի և մի շարք այլ թաղամասերի բնակիչների խնդիրները։

Եվ չնայած չկատարված կամ թերի կատարված բազմաթիվ ծրագրերին՝ քաղաքապետարանը, անտեսելով հանրային դժգոհությունը, շարունակում է ճոխ գնումներ կատարել։






Կարդացեք նաև։

Հայկական ինքնահռչակ համույթը համերգ է տվել ինքնահռչակ Դոնեցկում

Ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության», այսպես կոչված, Մշակույթի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել, համաձայն որի Երևանի «Արարատ» երգի համույթը ելույթ է ունեցել Դոնեցկում: «Հինգշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի «Արարատ»…


Երևանի քաղաքապետարանը միայն փաստաթղթերով է վերակառուցում «Հաղթանակ» զբոսայգին

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման և բարեկարգման անհրաժեշտության մասին քաղաքապետարանը բարձրաձայնել է դեռևս 2011 թվականին։ Այն ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանն առաջարկել էր այգին բարեկարգելու «մոդեռն լուծումների հետ մեկտեղ հայկական ոճի ծրագիր…


«Պարտադիր-կամավոր» շաբաթօրյակ Երևանում

Հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում կազմակերպվեց համաքաղաքային շաբաթօրյակ: Շաբաթօրյակից օրեր առաջ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր ապահովել իր ղեկավարած կառույցի և քաղաքապետարանին ենթարկվող կազմակերպությունների աշխատակիցների…


Տարոն Մարգարյանը և իրենից նոր պաշտոն ստացած կեղծ դիտորդը

Հունիսի 9-ին կայացավ Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Նիստի ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձ կատարեց իր կողմից նշանակված հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի շուրջ տեղի ունեցած միջադեպին։ Քաղաքապետը…