Regnum-ի վերլուծությունն աղավաղում է Նալբանդյանի խոսքը

20.09.2017 | 17:08

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը, անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Ն․Գ․ պարոն Էդվարդ Նալբանդյանի «Հայաստան-Սփյուռք» համաժողովին Ղարաբաղյան հիմնահարցին վերաբերող հայտարարությանը, հրապարակել է «Լեռնային Ղարաբաղի տարածքների Ադրբեջանին փոխանցելու ռազմական հետևանքները» վերնագրով վերլուծություն, որի հեղինակ Լեոնիդ Ներսիսյանը, խեղաթյուրել է Նալբանդյանի խոսքերը՝ վերջինիս վերագրելով այլ իմաստ։

Այդ վերլուծությունում մասնավորապես ասված է․ «Էդվարդ Նալբանդյանը հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի մի մասը Ադրբեջանին փոխանցելու հնարավորությունը, բայց միայն այն տարածքները, որոնք չեն ազդի Ղարաբաղի անվտանգության և բանակցային գործընթացի վրա» ։

Գրվածի հատկապես վերջին մասից (չի ազդի բանակցային գործընթացի վրա) այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ըստ  Հայաստանի ԱԳ նախարարի տարածքների զիջումը նախատեսվում է կատարել բանակցային պրոցեսից դուրս՝ ուղղակի։

Իրականում, սակայն, Նալբանդյանը խոսել է Արցախյան հարցի լուծման ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ընդունված դրույթների մասին՝ ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն՝ (տես 54։00-ից ), մանրամասնելով դրանցից ամեն մեկի էությունը։ Վերջինիս մասով (տարածքային ամբողջականություն), իրոք նախատեսվում է որոշակի տարածքներ զիջել, սակայն դա բանակցային ամբողջական փաթեթի մաս է կազմում։

Ավելին, նախարարը տարածքների վերադարձի դրույթին, ըստ էության, հավելյալ պահանջ է բարձրացրել։ «Հայաստանի և Ղարաբաղի միջև պետք է լինի կապ, դա անվտանգ կապ պետք է լինի, որպեսզի այն զենքը, որն այսօր ունի Ադրբեջանը, չկարողանա օգտագործի և այդ անվտանգությունը հարցականի տակ դնի», – հավելել է նախարարը։

Նյութի հեղինակը, սակայն, շրջանցելով այս ամենը, վերլուծությունը կառուցել է հենց տարածքների վերադարձի մասով` այն դիտարկելով հիմնահարցի լուծումից անկախ:






Կարդացեք նաև։

Կամ Վիգեն Սարգսյանը ստում է, կամ ՀՀ բնակչությունը 2 միլիոն է

Ամիսներ առաջ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում ներկայացնում էր «Պատիվ ունեմ» և «Ես եմ» երկու պայմանական ծրագրերը՝ որպես «ազգ-բանակի» կոնցեպտի բաղադրիչներ: Քննարկման ընթացքում պաշտպանության…


Ատոմակայանի փակվելը կախված չէ ԵՄ-Հայաստան համաձայնագրից

Օրերս հրապարակվեց Հայաստանի և ԵՄ–ի միջև ստորագրվելիք շրջանակային համաձայնագրի տեքստը, որը բուռն քննարկման (նաև քննադատության) առիթ դարձավ։ Համաձայնագրի 386 կետերից ուշադրության կենտրոնում հայտնվեց թերևս մեկը՝  Մեծամորի ատոմակայանին վերաբերողը։ Բարձրագոչ հայտարարություններվ…


Ինչպես է աշխատում լրատվական պրոպագանդան

Արդի աշխարհում ամենից թանկ և չբավարարող գործոններից մեկը ժամանակն է։ «Ժամանակս քիչ է», «ժամանակս չի հերիքում» արտահայտությունները դարձել են հասարակության ամենից հաճախ օգտագործվող խոսքերը։ Այս իրականությունից բխում են մի շարք…


ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խեղաթյուրել է ՀԿ-ի բարձրաձայնած խնդիրները

Սեպտեմբերի 11-ին Վարշավայում մեկնարկել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Մարդկային հանձնառությունների իրականացման շուրջ (HDIM) ամենամյա հանդիպումը: Հանդիպմանը Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներկայացնում են երեք հասարակական կազմակերպություններ, իսկ պաշտոնական Երևանի դիրքորոշումը ներկայացնում է ԵԱՀԿ-ում ՀՀ…