Չորս միլիոնանոց Հայաստա՞ն

20.09.2017 | 11:25

Վերջերս կայացած «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովին Սերժ Սարգսյանն անդրադարձել է երկրի ժողովրդագրական խնդիրներին՝ նշելով, որ մեր նպատակը 2040 թվականին 4 միլիոնանոց Հայաստանն է։

«Մենք հայտարարել ենք, որ մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը 2040 թվականին ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ: Ակնհայտ է, որ միայն ծնելիության մակարդակի ավելացման, մարդկանց կյանքի տևողության երկարացման և ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով մենք այդ նպատակին դժվարությամբ կհասնենք․․․ Հետևաբար, նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում»։

Եկեք, վերհիշենք Սերժ Սարգսյանի «Հայաստան-Սփյուռք» նախորդ՝  5-րդ համագումարի ժամանակ տրված խոստումները:

2014 թվականին Հայաստան-Սփյուռք 5-րդ համագումարին Սերժ Սարգսյանը, խոսելով արտագաղթի մասին, ասել է«Հայաստանի կառավարող բոլոր վարչակազմերի ամենալուրջ խնդիրներից մեկը եղել է արտագաղթը։ Արդի իրողությունը այնպիսին է, որ այժմ կարող ենք խոսել հայաստանցիների, նոր սերնդի սփյուռքի գոյության մասին և իրար թե հայրենիքում, թե սփյուռքում մեղադրելու փոխարեն մենք պետք է գործնական միջոցներ գտնենք և ձեռնարկենք այդ խնդրին լուծում տալու համար»։ Այս ելույթից հետո 3 տարում Հայաստանից մեկնել և չի վերադարձել 132,873 մարդ։

Ավելի վաղ՝ 2011 թվականին, կայացած «Հայաստան-Սփյուռք» համագումարին Սերժ Սարգսյանը ևս խոսել է արտագաղթի և դրա կանխարգելման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ սփյուռքը մեր ցավն է։ Ելույթին հաջորդող 3 տարում Հայաստանի բնակչությունը պակասել է 128,404 մարդով։

Այսպիսով, 2011-2016թթ․-ին Հայաստանից արտագաղթել է ավելի քան 261 հազար մարդ, սակայն Սարգսյանը չի փոխում հնացած ձայնասկավառակը և շարունակում է կրկնել իր 6 տարի առաջվա խոստումը՝ կանխել արտագաղթը, խթանել ներգաղթը։






Կարդացեք նաև։

Հետաքրքիր ստեր, որ բացահայտեցինք 2017-ին

Ամփոփոլեով 2017 թվականը  Sut.am-ն առանձնացրել է տարվա առավել հետաքրքիր հրապարակումներն ու որոշել առավելագույնս հակիրճ պատմել դրանց մասին: Այսպիսով, մենք փաստացի մի առանձին շարք ունեցանք չիրականացված խոստումների և ծրագրերի մասին։ Հանրապետական…


Սերժ Սարգսյանի ստերի նոր շարքը «Արմենիա TV»-ի եթերից

Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարին, որի ընթացքում խոսել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսական, ինտեգրացիոն քաղաքականությունների և 2018-ին սպասվող փոփոխությունների մասին։ Որոշ հարցերի…


Սերժ Սարգսյանի ու ռուսական ռադիոկայանի համատեղ ապատեղեկատվությունը

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական Business FM ռադիոկայանին: Պատասխանելով Հայաստան-Ռուսաստան ներկա հարաբերությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն քաղաքականության վերաբերյալ հարցերին՝ Սարգսյանը խոսել է նաև այս ամիս Եվրամիության հետ…


ՀՀԿ-Սփյուռք համաժողով. մուտքը՝ Հանրապետականի կուսակցատոմսով

Սեպտեմբերի վերջին Երևանում կայացավ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը: «Հայաստան-Սփյուռքին», պաշտոնական տվյալների համաձայն, մասնակցել է մոտ 1600 հոգի:  Մասնակիցների թվում են Հայաստանի և  հայկական սփյուռքի ներկայացուցիչներ աշխարհի 70 երկրներից՝ Հարավաֆրիկյան հանրապետությունից…