Պեսկովի դստեր գրագողությունը մեծ աղմուկ է բարձրացրել

15.09.2017 | 14:56

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի դուստրը՝ Լիզա Պեսկովան, որոշել է վերլուծաբան դառնալ։ Ռուսական Forbes ամսագրում հրապարակված «Գիտելիքի պատրանք։ Արդյո՞ք ժամանակակից տեխնոլոգիաները կվերացնեն ավանդական կրթությունը»  հոդվածում Պեսկովան անդրադառնում է արդի կրթությանը, դրա տրանսֆորմացիային․ ավանդականից՝ տեխնոլոգիականի։

Պեսկովայի առաջին իսկ հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց, նրան մեղադրեցին գրագողության մեջ։

Պարբերություններից մեկը Պեսկովան copy – paste է արել mel.fm խմբագրության 2016 թվականի հրապարակումից։ Մեկ այլ պարբերություն, չնչին ձևափոխություններով, համընկել է կանացի Passion ամսագրի 2011 թվականի հրապարակման հետ։

Նշենք, որ գրագողության մասին պարզ դառնալուց հետո հոդվածը անհետացավ Forbes-ից, սակայն որոշ ժամանակ անց հայտնվեց՝ արդեն վերոնշյալ հղումներով։

Նյութն առանց հղումների, սակայն, պահպանվել է Google cache-ում։

ՌԴ նախագահի խոսնակի դուստրը սովորում է Փարիզում, նա բավականին ակտիվ է Instagram-ում, այստեղ կարելի է տեսնել Պեսկովայի ժամանցի և այցելությունների լուսանկարները։ Այսպես, օրինակ հուլիսին Պեսկովան ժամանել էր Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնի, որտեղ պարել է վերջինիս ղեկավար Ռամզան Քադիրովի հետ։






Կարդացեք նաև։

Կրեմլյան ԶԼՄ-ները ռուսաց լեզվի մասին Հայաստանում և Ուկրաինայում

2017 թվականի սեպտեմբերի 25-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է Գերագույն խորհրդի օրերս ընդունած կրթական բարեփոխումների մասին օրենքը։ Ստորագրումից ժամեր անց ռուսական ԶԼՄ-ները ամպագոռգոռ վերնագրերով և կեղծ տեղեկություններով «վերլուծություններ» տարածեցին։…


Վոլինկինի հայտարարությունը հակասում է փաստերին

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, մեկնաբանելով հայ-չինական ռազմական համագործակցությունը, անդրադարձել է նաև «Ելք» խմբակցության Ազգային ժողով ներկայացրած Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծին։ Դեսպանի կարծիքով հայաստանցիների մեծամասնությունը չի…


Վանաձորում «օֆշորային» ՋԷԿ-ի կառուցման 2 չիրականացված խոստումները

2014 թվականի օգոստոսի 14-ին կառավարությունն ընդունեց թվով 837-Ա որոշումը՝ «ՀՀ-ում գազային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու վերաբերյալ համաձայնագրի հիմնադրույթներին հավանություն տալու մասին»: Վրացական «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ընկերության տնօրեն Թեյմուրազ Կարչավան…


Էստոնիայում հայազգի ընտանիքի պատմությունը՝ ռուսական պրոպագանդայի թիրախում

Օրերս Էստոնիայի դատարանը ժամանակավորապես սահմանափակեց Անատոլի Ղազարյանի և Աննա Միխայլովայի իրենց դստեր նկատմամբ խնամակալության իրավունքը` ութամյա աղջկա խնամակալությունը փոխանցելով Տալլինի երեխաների պաշտպանության կենտրոնին: Դատարանի նման որոշումը հիմնավորվում է Էստոնիայի սոցիալական…