Պուտինի «Ոչ մանկական զրույց»-ի ստերը

31.07.2017 | 10:48

Հուլիսի 21-ին ռուսական «НТВ» հեռուստաընկերության ուղիղ եթերում ցուցադրվեց Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սոչիում գործող «Սիրիուս» ուսումնական կենտրոնի աշակերտների հետ: «Ոչ մանկական զրույց» խորագրով հանդիպման ընթացքում ռուսաստանցի աշակերտներից ոմանք Պուտինին դիմեցին իրենց՝ որոշ դեպքերում իսկապես «ոչ մանկական» հարցերով:

ԲՈւՀ-երում տեղերը

Աշակերտներից մեկի հարցին, թե ինչպե՞ս կարելի է զարգացնել երկիրն ապագայում, եթե ԲՈՒՀ-երում բյուջետային տեղերի քանակը կրճատվում է, իսկ ուսման վարձերն ավելանում են, Պուտինը հայտարարեց, որ երկրում բյուջետային տեղերի քանակը չի կրճատվում:

Աղջկա հակառակ պնդմանն ի պատասախան, որ դրա վերաբերյալ համապատասխան վիճակագրություն կա, Պուտինը շարունակում է վստահեցնել նրան, որ դա այդպես չէ:

«Ո՛չ, բյուջետային տեղերի քանակն ավելանում է»,- հայտարարում է Պուտինը:

Մինչդեռ Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության կայքէջում տեղադրված պաշտոնական վիճակագրական տվյալները հակառակն են փաստում: Վերջին 16 տարիների ընթացքում՝ սկսած 2000 թվականից, երբ Վլադիմիր Պուտինը դարձավ ՌԴ նախագահ, մինչ 2016-ը, որի վերաբերյալ հրապարակված պաշտոնական վիճակագրությունն այս պահին վերջինն է, բուհերում բյուջետային ֆինանսավորմամբ սովորող ուսանողների ընդհանուր քանակը կրճատվել է մոտ 32%-ով՝ գրեթե մեկ միլիոն մարդով:

Մամուլի ազատությունը

«Ոչ մանկական զրույց»-ի հարց ու պատասխանի ընթացում Վլադիմիր Պուտինի հնչեցրած այս և այլ ստերի մասին իր վիդեոբլոգում հայտարարեց նաև ռուս ընդդիամդիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:

Ի դեպ, նույն զրույցի ժամանակ Պուտինը եթերում հայտարարել էր, որ «Ռուսաստանում չկա գրաքննություն»: Թեև ՌԴ Սահմանադրության 29-րդ հոդվածի 2-րդ կետն իսկապես արգելում է գրաքննությունը, ինչպես նաև պրոպագանդան, սակայն, ըստ «Ֆրիդոմ հաուս»-ի և միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների՝ Ռուսաստանը  շարունակում է մնալ աշխարհի ամենաանազատ մամուլն ունեցող երկրներից մեկը: Ռուս լրագրողներից ոմանք ևս հաճախ անձամբ հայտարարում  են իրենց մասնագիտական գործունության նկատմամբ գրաքննություն հաստատելու դեպքերի մասին:

Պուտինն, այսպիսով, ստել է ոչ միայն «Սիրիուս»-ի դահլիճում հավաքված աշակերտներին, այլ հանդիպումն ուղիղ եթերում նայող հեռուստադիտողներին:






Կարդացեք նաև։

Ինցեստ-շքերթներ, Հայաստանին ռուսական օգնություն․ «Սպուտնիկի» ապատեղեկատվությունները

Ռուսական «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայությունը վերջին օրերին հասարակական բարձր հնչեղություն ունեցող թեմաներով մի քանի նյութ է հրապարակել և ապատեղեկատվություն տարածել։ Հայաստանին ինցեստ-շքերթներ են սպասվում, կամ ո՞ւր կտանի մեզ ԼԳԲՏ–ի քարոզը…


Ինչպես է աշխատում լրատվական պրոպագանդան

Արդի աշխարհում ամենից թանկ և չբավարարող գործոններից մեկը ժամանակն է։ «Ժամանակս քիչ է», «ժամանակս չի հերիքում» արտահայտությունները դարձել են հասարակության ամենից հաճախ օգտագործվող խոսքերը։ Այս իրականությունից բխում են մի շարք…


Կրեմլյան ԶԼՄ-ները ռուսաց լեզվի մասին Հայաստանում և Ուկրաինայում

2017 թվականի սեպտեմբերի 25-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է Գերագույն խորհրդի օրերս ընդունած կրթական բարեփոխումների մասին օրենքը։ Ստորագրումից ժամեր անց ռուսական ԶԼՄ-ները ամպագոռգոռ վերնագրերով և կեղծ տեղեկություններով «վերլուծություններ» տարածեցին։…


Պեսկովի դստեր գրագողությունը մեծ աղմուկ է բարձրացրել

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի դուստրը՝ Լիզա Պեսկովան, որոշել է վերլուծաբան դառնալ։ Ռուսական Forbes ամսագրում հրապարակված «Գիտելիքի պատրանք։ Արդյո՞ք ժամանակակից տեխնոլոգիաները կվերացնեն ավանդական կրթությունը»  հոդվածում Պեսկովան անդրադառնում է արդի կրթությանը,…