Սերժ Սարգսյանի Ռ-«էվոլյուցիա» չապրող սուտը

19.07.2017 | 17:01

Հուլիսի 16-ին «Արմենիա» հեռուտաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելու կապակցությամբ ՌԴ-ի դիրորքոշման վերաբերյալ հարցին պատասխանել է, որ երբևէ չի լսել ՌԴ նախագահի կամ արտաքին գործերի նախարարի դիրքորոշումը այդ գործարքների մասին, որպեսզի մեկնաբանի դրանք:

«Ես երբևէ չեմ լսել ռուսական կողմի պատասխանը, գոնե հրապարակավ, և եթե մի ռուս քաղաքական գործիչ կամ վերլուծաբան, կամ նույնիսկ ինչոր մի պաշտոնյա ինչոր բաներ է ասում, դա չի նշանակում, որ դա ռուսական կողմի պատասխանն է: Ռուսական կողմը կարող է պատասխանել նախագահի շուրթերով, արտաքին գործերի նախարարի շուրթերով», ասել է Սարգսյանը` հրաժարվելով մեկնաբանել ՌԴ դիրքորոշումը:

Թե՛ «գոնե հրապարակավ», թե՛ «նախագահի շուրթերից» Սերժ Սարգսյանը ռուսական կողմի պատասխանը, սակայն, լսել էր ոչ վաղ անցյալում` 2016 թվականի օգոստոսի 10-ին, երբ աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում: Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո երկու պաշտոնյաները համատեղ մամուլի ասուլիս էին տվել, որում Պուտինը, պատասխանելով հայկական հեռուստաընկերություններից մեկի լրագրողի հարցին, իր դիրքորոշումն էր հայտնել Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ:

«Սպառազինության ժամանակակից շուկայում ցանկացած երկիր գործնականում կարող է գնել ցանկացած զենք և, ասենք, այնպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է` նավթարդյունահանող երկիր, մոտ 10 միլիոն բնակչություն ունեցող երկիր, արագ աճող տնտեսությամբ, ոսկեարժութային պահուստների բավական ծավալով, իհարկե, ի վիճակի է սպառազինություն գնել որտեղ պատահի: Հասկանո՞ւմ եք, որտեղ պատահի», – ասել էր Պուտինը` Սարգսյանի ներկայությամբ:

Այս խնդրի վերաբերյալ Պուտինի հետ քննարկման մասին Սերժ Սարգսյանն անձամբ ևս հայտարարել էր ավելի վաղ: 2015 թվականի ապրիլին Ռուսաստանի «Առաջին ալիքով» Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում Սարգսյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին բազմիցս խոսել է ռուսաստանցի իր գործընկերոջ հետ:

«Մենք բազմաթիվ անգամներ ենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ խոսել այս թեմայով.․․ մենք չէինք կարող չխոսել», – ասել էր Սարգսյանը:

Ստացվում է, որ Սարգսյանը ստել է «հայ-ռուսական բարեկամության ամենացավալի կողմի» մասին:






Կարդացեք նաև։

Ինցեստ-շքերթներ, Հայաստանին ռուսական օգնություն․ «Սպուտնիկի» ապատեղեկատվությունները

Ռուսական «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայությունը վերջին օրերին հասարակական բարձր հնչեղություն ունեցող թեմաներով մի քանի նյութ է հրապարակել և ապատեղեկատվություն տարածել։ Հայաստանին ինցեստ-շքերթներ են սպասվում, կամ ո՞ւր կտանի մեզ ԼԳԲՏ–ի քարոզը…


Ռուսալեզու որոշ ԶԼՄ-ներ ապատեղեկատվություն են տարածում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի քննարկման վերաբերյալ

Սեպտեմբերի 27-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձանժողովը բացասական եզրակացություն տվեց  նախագծին, որը նախատեսում էր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտները և վնասները ուսումնասիրելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության առաջարկած…


Կրեմլյան ԶԼՄ-ները ռուսաց լեզվի մասին Հայաստանում և Ուկրաինայում

2017 թվականի սեպտեմբերի 25-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է Գերագույն խորհրդի օրերս ընդունած կրթական բարեփոխումների մասին օրենքը։ Ստորագրումից ժամեր անց ռուսական ԶԼՄ-ները ամպագոռգոռ վերնագրերով և կեղծ տեղեկություններով «վերլուծություններ» տարածեցին։…


Regnum-ի վերլուծությունն աղավաղում է Նալբանդյանի խոսքը

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը, անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Ն․Գ․ պարոն Էդվարդ Նալբանդյանի «Հայաստան-Սփյուռք» համաժողովին Ղարաբաղյան հիմնահարցին վերաբերող հայտարարությանը, հրապարակել է «Լեռնային Ղարաբաղի տարածքների Ադրբեջանին փոխանցելու ռազմական հետևանքները» վերնագրով վերլուծություն, որի…