Կեղծիքներ Արցախում ռուս սահմանապահների «վարժանքների» շուրջ

13.07.2017 | 13:44

Հուլիսի 10-ին ռուսական «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայությունը տեղեկություն տարածեց, համաձայն որի` ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության և ՀՀ ԱԱԾ  սահմանապահ ստորաբաժանումները վարժանքի ժամանակ մշակել են Իրանի Իսլամական Հանրապետությունից Ղարաբաղ օրինախախտների մուտքի փորձը  կանխելու սցենարը:

«Ծրագրի համաձայն` հայ-իրանական պետական սահմանը պայմանականորեն խախտող երկու անձինք, հաղթահարելով ազդանշանային համակագի սահմանային մասը, հատել են Հայաստանի և ԼՂՀ-ի վարչական սահմանը` փորձելով թաքնվել լեռնային տարածքում», – ասվում է հաղորդագրության մեջ, որը «Սպուտնիկը» ներկայացնում է վկայակոչելով ՌԴ ԱԴԽ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:

«Սպուտնիկ» գործակալությանը հղում անելով` ռուս սահամանպահների Արցախում վարժանքների ներգրավվածության մասին հայտնեցին նաև հայաստանյան armday.am, lragir.am, razm.info լրատվական կայքերը: Ընդ որում, Lragir-ն ու Armday-ը անգամ «ծաղկացրեցին» լուրը՝ ներկայացնելով, թե իբր վարժանքների ժամանակ պայմանական սահմանահատները խախտել են ոչ թե հայ-իրանական այլ արցախ-իրանական սահմանը:

Մեզ չհաջողվեց պարզել, թե արդյո՞ք ռուսաստանցի սահմանապահները վարժանքների ժամանակ մուտք են գործել Արցախ, թե ոչ: Սակայն նկատենք, որ հաղորդագրության վերաբերյալ Բաքվի բացասական արձագանքից հետո Ռուսաստանն, այնուամենայնիվ, վերանայեց արդեն իսկ անցկացված վարժանքի սցենարը` հայտնելով դրա միայն հայ-իրանական սահմանի հատվածում անցկացման մասին: Նոր տարածված հաղորդագրության մեջ փոխանցվում է «Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան պայմանական օրինախախտների սահմանի հատման կանխարգելման դեպքում իրենց գործողությունների հաջորդականության» վարժեցման մասին:

Տեղեկատվությանն անդրադարձավ նաև ռուսական մամուլը: «Ռեգնում» գործակալությունը հուլիսի 12-ին հրապարկեց հոդված, որում, հղում անելով վերոհիշյալ հաղոդագրությանը, գործակալության արևելյան բաժնի խմբագրության գլխավոր խմբագիր Սերգեյ Տարասովը գրում է, թե ինչպես է Մոսկվան, վարժանքներ անցացնելով Ղարաբաղում, «դյուրազգայուն կերպով արձագանքում Անդրկովկասում իրավիճակի փոփոխությանը»: Սակայն հոդվածի մի շարք պնդումներ կարող են շփոթեցնել ընթերցողին, քանի որ ապատեղեկատվություն են պարունակում:

Փորձելով մեծացնել Մոսկվայի դերը տարածաշրջանում` հոդվածագիրը պնդում է, որ ռուսական սահմանապահ ուժերի տարածաշրջանում ներգրավածությամբ պետք է հետաքրքրված լինի նաև Ադրբեջանը, քանի որ «Իրանում գոյություն ունի տեսակետ, համաձայն որի` Ադրբեջանն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը, Ռուսաստանի կողմից XIX դարի պատերազմների արդյուքնում բռնի կերպով անջատված տարածքներ են»: Մինչդեռ, այս թեմայի քննարկումն Իրանում վաղուց արդիական չէ:

Բացի այդ, «Ռեգնումում» հրապարակված հոդվածի համաձայն` Իրանում «անմիջապես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարևանությամբ գտնվող սահմանային շրջաններում, մոտ 20 միլիոն ադրբեջանցի է ապրում»: Այնինչ, իրական թիվը մոտ 6 միլիոն է: Այս հոդվածի հրապարակումից ժամեր անց, սակայն, համացանցում հայտնվեց դրա հիմք հանդիսացող հաղոդրագրության հերքման մասին լուրը, որի մասին հոդվածում որևէ լրացում չարվեց:






Կարդացեք նաև։

Ինչպե՞ս ստուգել լուրի իսկությունը

Վերջին տարիներին լրատվական սեգմենտում հաճախ կարելի է հանդիպել կեղծ տեղեկություների (Fake news), որոնց զոհը դառնում են ոչ միայն շարքային քաղաքացիները (սպառողները), այլև լրագրողները։ Լրագրողները, հաճախ ցանկանալով ավելի արագ հրապարակել այս…


Կառավարությունը և «Ռազմինֆոն» հրապարակում են «գաղտնի» տեղեկություններ (թարմացված է)

Այս տարվա հոկտեմբերին պաշտպանության նախարարությունը կառավարությանն առաջարկել է 5 տարով երկարացնել «65 Ռազմական գործարան» ընկերության ռազմամթերքի արտադրության արտոնագիրը: «Ընկերությունը հիմնականում զբաղվում է հրաձգային զենքի, հրետանու առանձին համակարգերի նորոգմամբ և զորքերում…


Ադրբեջանում ստում են Բաքվում բնակվող 20 հազար հայերի մասին

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի աշխարհագրության ինստիտուտի մարդկանց աշխարհագրության բաժնի ղեկավար Զաքիր Էմինովը նոյեմբերի 22-ին ակադեմիայում տեղի ունեցած սեմինարի ժամանակ որոշ ուշագրավ տվյալներ էր ներկայացրել Ադրբեջանի բնակչության վերաբերյալ: Մասնավորապես, Էմինովը պնդել…


Ինչպե՞ս է Russia Today-ը խաբում Facebook-ի հայաստանցի օգտատերերին

Հոկտեմբերի վերջին Twitter սոցիալական ցանցն արգելեց ռուսական Russia Today հեռուստաընկերությանը և «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը գովազդներ տեղադրել իր ցանցում։ Արգելքի հիմքում այս երկու լրատվամիջոցների «միջամտությունն» է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին։…