Դավիթ Բաբայանի սուտը Ադրբեջան մատակարարվող ռուսական զենքերի մասին

11.07.2017 | 19:30

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով Ադրբեջան հասած ռուսական ՏՈՍ1-Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգերի արդիականացված հրթիռների մասին տեսանյութը, ասել է, որ բացասական է վերաբերվում ցանկացած երկրի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարմանը։ Միաժամանակ Բաբայանը հավելել է, որ եթե «Ռուսաստանը չմատակարարի (խմբ.` սպառազինություն), այլ երկիր կմատակարարի»։

Այս թեզը պարբերաբար կրկնում են տարբեր պաշտոնյաներ, որոնք կարծես ստանձնել են ՌԴ փաստաբանի դերը։ Այս թեզը ակտիվ տարածում է նաև ռուսական քարոզչամեքենան՝ օրինակ  «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը ասել է, որ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը բխում է Հայաստանի շահերից։

Նշենք սակայն, որ օրինակ ՏՈՍ1-Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանոթային համակարգեր, կամ «Սմերչ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր Ադրբեջանը որևէ մեկից գնել չի կարող, պարզ պատճառով. համանման զենք ունի միայն ԱՄՆ-ը, որը կտրականապես զենք չի վաճառում Ադրբեջանին։ Աշխարհի այլ երկրները նման համակարգեր չեն արտադրում:

Ավելին, նշենք, որ ըստ Միջազգային խաղաղության հարցերի Ստոկհոլմի ինստիտուտի տվյալների 2010-ից 2015 թվականներին Ադրբեջանը 3․5 անգամ ավելացրել է սպառազինությունների ներկրումը և դրա ավելի քան 85 տոկոսը եկել է Ռուսաստանից:

Ադրբեջանին զենքի մատակարարման հարցում 2-րդ հորիզոնականում է Իսրայելը: Սակայն Իսրայելի պարագայում հարկ է նկատել, որ այն չի արտադրում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառած զինատեսակներց, կամ դրանք պիտանի չեն այս տարածաշրջանի և բնակլիմայական պայմանների համար:

Այսպիսով «Ռուսաստանը չվաճառի՝ մեկ ուրիշը կվաճառի» թեզը անհիմն է։ Զինատեսակներից շատերի մասով արդար է «եթե Ռուսաստանը չվաճառի՝ Ադրբեջանը չի ունենա այդ զենքից» արտահայտությունը:

Եվ երբ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը արդարացնում են Մոսկվայից՝ հասկանալի է, սակայն բնավ հասկանալի չէ, թե ինչու՞ է Բակո Սահակյանի մամուլի խոսնակը սխալ տեղեկություններ հրապարակում՝ ռուսական քաղաքականությունը պաշտպանելու համար:






Կարդացեք նաև։

Կամ Վիգեն Սարգսյանը ստում է, կամ ՀՀ բնակչությունը 2 միլիոն է

Ամիսներ առաջ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում ներկայացնում էր «Պատիվ ունեմ» և «Ես եմ» երկու պայմանական ծրագրերը՝ որպես «ազգ-բանակի» կոնցեպտի բաղադրիչներ: Քննարկման ընթացքում պաշտպանության…


Ինցեստ-շքերթներ, Հայաստանին ռուսական օգնություն․ «Սպուտնիկի» ապատեղեկատվությունները

Ռուսական «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայությունը վերջին օրերին հասարակական բարձր հնչեղություն ունեցող թեմաներով մի քանի նյութ է հրապարակել և ապատեղեկատվություն տարածել։ Հայաստանին ինցեստ-շքերթներ են սպասվում, կամ ո՞ւր կտանի մեզ ԼԳԲՏ–ի քարոզը…


Կրեմլյան ԶԼՄ-ները ռուսաց լեզվի մասին Հայաստանում և Ուկրաինայում

2017 թվականի սեպտեմբերի 25-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է Գերագույն խորհրդի օրերս ընդունած կրթական բարեփոխումների մասին օրենքը։ Ստորագրումից ժամեր անց ռուսական ԶԼՄ-ները ամպագոռգոռ վերնագրերով և կեղծ տեղեկություններով «վերլուծություններ» տարածեցին։…


Regnum-ի վերլուծությունն աղավաղում է Նալբանդյանի խոսքը

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը, անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Ն․Գ․ պարոն Էդվարդ Նալբանդյանի «Հայաստան-Սփյուռք» համաժողովին Ղարաբաղյան հիմնահարցին վերաբերող հայտարարությանը, հրապարակել է «Լեռնային Ղարաբաղի տարածքների Ադրբեջանին փոխանցելու ռազմական հետևանքները» վերնագրով վերլուծություն, որի…