Հայ-բելառուսական հարաբերությունների մասին փոքրիկ սուտ դեսպանից

10.07.2017 | 14:01

Հուլիսի 6-ին Երևանում կայացած ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիները ամփոփող քննարկմանը Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը հայտարարել էր, որ «Հայաստանի անդամակցությունը դրական ազդակ է հաղորդել Հայաստանի և Բելառուսի երկկողմանի հարաբերություններին, որոնք առանց այդ էլ դրական բնույթ ունեին»: Որպես օրինակ նա բերել էր վերջին տարիներին Հայաստան-Բելառուս առևտրի աճը:

Այդուհանդերձ, Հայաստանի և Բելառուսի միջև առևտրի աճի մասին այս պնդումը բազմաթիվ կասկածներ է հարուցում: Ըստ ՀԵՏՔ-ում վերջերս հրապարակված հետազոտության՝ Հայաստանից Բելառուս այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին արտահանվել է 1.7 մլն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 25.5%-ով ավելի քիչ։ Ավելին, 2015 թվականին Հայաստանից դեպի Բելառուս արտահանումն արդեն իսկ կրճատվել էր 39․6%-ով:

Ուշագրավ է նաև, որ Բելառուսի մասնաբաժինը 2016 ՀՀ-ԵԱՏՄ առևտրաշրջանառության մեջ չնչին է՝ ընդամենը 3․6%, իսկ Հայաստանի մասնաբաժինը Բելառուսի համար 0.2% է:

Բացի այդ, Հայաստան-Բելառուս դիվանագիտական հարաբերությունները վերջին երկու տարիներին երկու դիվանագիտական սկանդալի են բախվել: Առաջինը 2016թ․ ապրիլյան պատերազմի ընթացքում Բելառուսի ադրբեջանամետ հայտարարությունն էր, որի համար Բելառուսի դեսպանին անգամ ԱԳՆ էին հրավիրել բացատրություններ տալու համար: Երկրորդն արդեն այս տարի էր, երբ Արցախի ինքնիշխանությունը ճանաչելու կոչեր արած բլոգեր Ալեքսանդր Լապշինին Մինսկից Բաքու արտահանձնեցին: Այս ընթացքում բավականին կոշտ հայտարարություններով հանդես եկան իշխանության ներկայացուցիչները, իսկ ընդդիմությունը նույնիսկ բողոքի ակցիա կազմակերպեց  Բելառուսի դեսպանատան առջև։

Հետևաբար, Հայաստանում Բելառուսի դեսպանի՝ հայ-բելառուսական դրական հարաբերությունների մասին հայտարարությունը, մեղմ ասած, իրականությունից կտրված է:






Կարդացեք նաև։

Ռուսալեզու որոշ ԶԼՄ-ներ ապատեղեկատվություն են տարածում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի քննարկման վերաբերյալ

Սեպտեմբերի 27-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձանժողովը բացասական եզրակացություն տվեց  նախագծին, որը նախատեսում էր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտները և վնասները ուսումնասիրելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության առաջարկած…


ԵԱՏՄ-ի օգուտների մասին Վարդան Արամյանի հոդվածի 3 սխալները (կամ ստերը)

Ինչպես հայտնի է, վերջերս ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միությունը լքելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ, ինչի հետևանքով ՀՀ հասարակական և քաղաքական շրջանակներում ակտիվացել են…


Վոլինկինի հայտարարությունը հակասում է փաստերին

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, մեկնաբանելով հայ-չինական ռազմական համագործակցությունը, անդրադարձել է նաև «Ելք» խմբակցության Ազգային ժողով ներկայացրած Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծին։ Դեսպանի կարծիքով հայաստանցիների մեծամասնությունը չի…


ՀՅԴ-ում քառօրյա պատերազմը հաղթել են, այն էլ ռուսական ռեսուրսով

Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ քառօրյա պատերազմում Հայաստանը հաղթել է ռուսական ռեսուրսի շնորհիվ: Մեկնաբանելով «Ելք» խմբակցության ներկայացրած, ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու օրենսդրական…