«Ելքը» ինքնահակասում է «Սասնա ծռերի» հարցում

16.06.2017 | 18:28

Ընդդիմադիր «Ելք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շուրջ մեկ շաբաթ առաջ հայտարարել է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործողություններում քրեական հանցակազմ կա: Այս մասին Մարուքյանը ասել է հունիսի 11-ին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի եթերում։ Պատգամավորը նաև խուսափել է  «քաղբանտարկյալներ» կոչել անցած տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» անդամներին:

Մարուքյանի հայտարարությանը հետևեց newsbook.am լրատվականին ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցազրույցը, ուր նա հայտարարեց, որ «Սասնա ծռերի» գործողությունները միանշանակ հանցակազմ են պարունակում։

Այս հարցազրույցները մեծ աղմուկ բարձրացրեցին սոցիալական ցանցերում: Այդ պատճառով SUT.am-ը որոշեց վերհիշել «Սասնա ծռերի» գործողությունների մասին նույն «Ելքի» ներկայացուցիչների այն հայտարարությունները, որոնք արվել էին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ (2016թ․-ի հուլիսին):

Այսպես, օրինակ, դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ տարի հայտարարել է, որ սխալ է իրավիճակը գնահատել քրեական օրենսգրքով։

«Եթե մենք այս իրավիճակը պետք է գնահատենք քրեական օրենսգիրքը բացելով և ցիտելով, սա նշանակում է, որ մենք ճիշտ չենք հասկանում տեղի ունեցողի դրդապատճառները։ Ինձ համար անընդունելի են նաև այն ձևակերպումները, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին փորձ է արվում ներկայացնել ուղղակի ահաբեկիչ», – մասնավորապես ասել է Փաշինյանը։

Իր ներկայիս կարծիքին հակասող մեկ դիրքորոշում այդ օրերին հայտնել էր նաև «Ելք» դաշինքի խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ Վերջինս հայտարարել էր, որ «Սասնա ծռերը» սկսել են մի գործընթաց, որը կարող էր վերածվել համազգային շարժման։ Նրա կարծիքով «Սասնա ծռերի» բողոքը սկսեց նրանից, երբ շրջանառվեց լուրեր Արցախի հողերը հանձնելու մասին: «Եթե Կազանի փաստաթուղթը պետք է ուժի մեջ մտներ, ապա տղաները շատ ճիշտ են արել, որ ոտքի են կանգնել», – ասել էր Գորգիսյանը։

Այնինչ, օրերս նա նշել է. «Այս պարագայում ապօրինի զենք կրելը, զենքով պետական կառույց գրավելը և պատանդներ պահելը միանշանակ պարունակում է հանցանշաններ: Սրա հետ հաշվի չնստելը չեմ կարծում ուղղակի անադեկվատության ժանրից է», – ասել է խմբակցության քարտուղարը։

Այլ կերպ ասած, Գորգիսյանը մեկ տարի առաջ սատարել է գործողություններ, որոնք այժմ համարում է հանցակազմ պարունակող:






Կարդացեք նաև։

Վարչապետի առաջին հանձնարարականը մինչ օրս չի կատարվել

Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելուց հետո, 2018 թվականի մայիսի 11-ին տեղի  ունեցավ Կառավարության առաջին նիստը։ Օրակարգային առաջին հարցը Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահի, բնակության վայրով ապահովելու մասին հարցն էր։ Հնչեց վարչապետի…


Ինչպես են գործել կոռուպցիոն սխեմաները Վլադիմիր Գասպարյանի պաշտոնավարման տարիներին

Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցների հատման մասում արդեն կառուցվել է հերթական բազմահարկ բնակելի շենքը: Խորհրդային միության տարիներին տվյալ տարածքում կառուցվել էր կարի ֆաբրիկա, որը հետագայում դարձավ ՀՀ ոստիկանության…


Հերացիում, Էրեբունիում և Փարաքարում անգործությամբ աչքի ընկած ոստիկանները (լուսանկարներ)

Ապրիլի 13-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում և Հանրապետության մյուս համայնքներում տեղի ուենցած զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ բռնության մի շարք դեպքեր են տեղի ունեցել, որտեղ ոստիկաններն անգործություն…


Արթուր Բաղդասարյանի կենսագրությունը և այսօրվա պահանջները

«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը նախօրեին «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում մի շարք վիճահարույց հայտարարություններ է արել, որոնցից առավել քննարկվողը դարձավ մարտի 1-ի բացահայտման պահանջը։ «Ես, իմ 300 հազարից ավելի ընտրողների…