Քաղաքական «էլիտայի» անձնագրերի «գոլդ» համարները

16.06.2017 | 17:51

Հայաստանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների նախասիրությունները շատ զանազան են՝ թանկարժեք տներ, մեքենաներ, մեքենայի գնին և մակնիշին համարժեք պետ․ համարանիշներ և այլն։ Որոշները նույնիսկ իրենց առանձնատան հասցեն են փոփոխում, այն ավելի «գոլդ» դարձնելու համար։

Պարզվում է, պաշտոնյաների թվերի հանդեպ սերը չի սահմանափակվում միայն ավտոմեքենայի համարանիշերով և տան հասցեներով։ Շատերի համար անձնագրային համարը ևս կարևոր է։

ԿԸՀ կայքից պարզեցինք, «ամենագոլդը» իհարկե Սերժ Սարգսյանի անձնագրի համարն է՝ AF 0555555: Նրանից հետո ցուցակում իր պատվավոր տեղն է զբաղեցնում նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ AK0444440։

Պակաս գրավիչ չեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նախկին տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անձը հաստատող փասթաթղթերի համարները՝ AK 0200020 և AM 0477777։

Ազգային Ժողովի պատգամավորների մեջ ևս կան «գոլդ» համարների սիրահարներ։

Հանրապետական կուսակցություն՝

Արմեն Աշոտյան՝ AK0322322,

Մանվել Գրիգորյան՝ AK0550045 (համընկնում է իր մեքենայի համարներ հետ),

Գևորգ Կոստանյան՝ AN0707777,

Արման Սաղաթելյան՝ AK0488000,

Արայիկ Գրիգորյան՝ AH0299099,

Ֆելիքս Ցոլակյան՝ AK0555558,

Արփինե Հովհաննիսյան (ID քարտ)՝ 003224466,

Շուշան Պետրոսյան՝ AM0522000,

Լևոն Մարտիրոսյան՝ AM0400044,

Ռաֆիկ Գրիգորյան՝ AP0666555,

Արամ Հարությունյան՝ AK0690009,

Ծառուկյան դաշինք՝

Գագիկ Ծառուկյան՝ BA1048888,

Արգամ Աբրահամյան՝  AM0755557,

Վարդան Ղուկասյան AH0238888,

Իշխան Զաքարյան՝ BA2323232:

Այս երևույթը հասկանալու համար փորձեցինք տեղեկություն ստանալ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից, որտեղից հայտնեցին՝ «ՀՀ օրենսդրությամբ նախընտրելի կամ կրկնվող թվերով անձնագրերի համարների ընտրության և չտպագրված բլանկերի համարները նախապես հրապարակելու ընթացակարգ սահմանված չէ»։

Այլ կերպ ասած, ըստ ոստիկանության՝ քաղաքական «վերնախավի» ներկայացուցիչների անձնագրերի համարները պատահաբար են «գոլդ» եղել: Ըստ ոստիկանության՝ պաշտոնյաները պարզապես բախտավոր են եղել և հենց նրանց է բաժին հասել հաջողակ «գոլդ» համարները։

Ոստիկանությունից նաև հայտնում են, որ անձնագրային բլանկների խիստ հաջորդականությամբ տպագրման պայման օրենսդրությամբ ևս սահմանված չէ։ Այլ կերպ ասած, հաջորդականությունը կարելի է խախտել։ Հավանաբար ոստիկանությունը որոշ «ավելի հավասար» քաղաքացիների համար խախտել է հերթականությունը, որպեսզի այդ անձինք «գոլդ» համարներով անձնագրեր ունենան:

Նկտենք, որ այս հրապարակման մեջ առկա բոլոր անձնական տվյալները հրապարակված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:






Կարդացեք նաև։

Վարչապետի առաջին հանձնարարականը մինչ օրս չի կատարվել

Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելուց հետո, 2018 թվականի մայիսի 11-ին տեղի  ունեցավ Կառավարության առաջին նիստը։ Օրակարգային առաջին հարցը Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահի, բնակության վայրով ապահովելու մասին հարցն էր։ Հնչեց վարչապետի…


Սարգսյանի ինքնաբացառման սուտը՝ ՀՀԿ-ականների կատարմամբ (տեսանյութ)

Շուրջ 4 տարի առաջ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը երաշխիքներ տվեց հանձնաժողովականներին, որ վերջիններս Սահմանադրության նոր նախագիծը գրելիս անկախ գործեն: Որպես գլխավոր երաշխիք՝ Սարգսյանը վստահեցրեց,…


Սերժ Սարգսյանի 2008թ. սիրուն խոստումներն ու դառը իրականությունը

Ավարտվում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ և վերջին ժամկետը։ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնել է 10 տարի առաջ՝ 2008 թվականին։ Նախագահական երկու ընտրություններին Սարգսյանը ներկայացրել է նախընտրական ծրագիր, որը խոստացել…


Հետաքրքիր ստեր, որ բացահայտեցինք 2017-ին

Ամփոփոլեով 2017 թվականը  Sut.am-ն առանձնացրել է տարվա առավել հետաքրքիր հրապարակումներն ու որոշել առավելագույնս հակիրճ պատմել դրանց մասին: Այսպիսով, մենք փաստացի մի առանձին շարք ունեցանք չիրականացված խոստումների և ծրագրերի մասին։ Հանրապետական…