Մամուլին շփոթեցրել է ռազմական ու արտակարգ դրության մասին օրենքի նախագիծը

15.06.2017 | 18:12

Այսօր մամուլը ի թիվս կառավարության այլ որոշումների անդրադարձավ նաև ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի մասին և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնություններին։

Հարկ ենք համարում անդրադառնալ լրատվականների հրապարակումներին, քանի որ դրանց ձևակերպումները այս հարցի շուրջ կարող են ապակողմնորոշել ընթերցողներին։

Մասնավորապես, 168․am կայքում գրված է․ «Այս հանգամանքով պայմանավորված` Նախագահի որոշ գործառույթներ, լիազորություններ այլևս պետք է իրականացնեն, մի դեպքում, ՀՀ կառավարությունը, մյուս դեպքում` ՀՀ վարչապետը»։ Asekose.am կայքը գրել է․ «ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու իրավունքն այսուհետ իրականացնելու է ՀՀ կառավարությունը»: Բավական ապակողմնորոշող են նաև YerevanToday-ի և iravaban.net-ի «Կառավարությունը կրճատում է նախագահի լիազորությունները», «Նախագահի փոխարեն ռազմական դրություն կհայտարարի կառավարությունը» վերնագրերը։ Այսպիսի ձևակերպումները ընթերցողի մոտ կարող են տպավորություն թողնել, որ հենց այս պահից սկսած կամ Ազգային ժողովում օրենքների նախագծերի հաստատումից անմիջապես հետո դրանք կմտնեն ուժի մեջ։

Իրականում, նախագծերում հստակ գրված է, որ փոփոխություններն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 119-րդ և 120-րդ հոդվածների ուժի մեջ մտնելու օրվանից։ Սահմանադրության այս հոդվածները, համաձայն նույն Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ մասի՝ ուժի մեջ են մտնելու 2018թ․-ի ապրիլի 9-ին՝ նախագահի լիազորությունների ավարտի օրը։

Այլ կերպ ասած, ո՛չ կառավարության որոշմամաբ, ո՛չ ընդունվելիք օրենքով, ո՛չ էլ Սահմանադրությամբ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը հանրապետության նախագահի լիազորությունները չեն կրճատվում և կառավարությանը կամ վարչապետին չեն փոխանցվում:






Կարդացեք նաև։

Ռուսական պրոպագանդայի ժամանակի մեքենան

Ռուսական մի շարք լրատվամիջոցներ երեկ տեղեկություն տարածեցին, որ ԱՄՆ-ում ավելի քան 1100 մարդ ձերբակալվել է անչափահասներին մարմնավաճառության հարկադրելու մեղադրանքով։ Այս տեղեկությունն իրոք համապատասխանում է իրականությանը, սակայն այն ունի երկու տարվա…


Ռուսական քարոզչամեքենան կեղծ փաստաթղթեր է տարածել մալազիական ինքնաթիռի խոցման մասին

Ռուսական Sovsekretno.ru և flb.ru կայքերը վերջերս հրապարակեցին «փաստաթղթեր», որոնք իբր պարունակում են Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) կողմից մալազիական Boeing MH17 ինքնաթիռի խոցման հանցանշանները ոչնչացնելու հրահանգներ։ Հատկանշական է, որ բոլորովին վերջերս…


Հիվանդ տաքսիստների մասին ոստիկանապետի բառերը աղավաղվել են

Ասօր Hraparak.am կայքը ծավալուն մի հոդված ներկայացրեց «Ոստիկանապետը մաքրել է դաշտը գժերից ու դատվածներից» վերնագրով։ Մասնավորապես, անդրադառնալով կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից բարձրացրած տաքսի ծառայության ոլորտում առկա խնդիրներին՝…


ՌԴ կրթության նախարարի խոսքերը Հայաստանին չէին ուղղված

Երեկ մի շարք լրատվականներ «ՌԴ կրթության նախարարը Հայաստանին առաջարկել է հրաժարվել այբուբենից» վերնագրով տեղեկութույն տարածեցին։ Մասնավորապես, հղում կատարելով նախարար Օլգա Վասիլևայի խոսքերին, ով առաջարկում էր ԱՊՀ տարածքում ռուսական կիրիլիցա տառատեսակից հրաժարված…