Տարոն Մարգարյանը և իրենից նոր պաշտոն ստացած կեղծ դիտորդը

09.06.2017 | 18:49

Հունիսի 9-ին կայացավ Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Նիստի ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձ կատարեց իր կողմից նշանակված հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի շուրջ տեղի ունեցած միջադեպին։

Քաղաքապետը մասնավորապես ասաց, որ համամիտ չէ այն պնդումների հետ, թե Ստեփանյանը կեղծ դիտորդ է եղել ավագանու ընտրություններին․«Մեր կողմից եղել են պատասխանները և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանը ևս կա»։

Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին դեռևս Սիամանթոյի անվան դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանը ներկա է գտնվել թիվ 7/20 ընտրատեղամասում, որպես «Կրթական և մշակութային կամուրջներ» կազմակերպության դիտորդ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սակայն Սեփանյանը հավատարմագրված չէր, թեև ուներ ԿԸՀ-ի կնիքով փաստաթուղթ, որի վրա գրիչով գրված էր նրա անուն-ազգանունը։

Խախտումը բացահայտած «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ստիպված էր զանգահարել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ կեղծ դիտորդին տեղամասից հեռացնելու պահանջով, որից հետո կնոջը հեռացրեցին։

Նշենք, որ ԿԸՀ կայքում հրապարակված են դիտորդների անուն-ազգանունները, Աննա Ստեփանյանն այդ ցուցակում բացակայում է։

Դժվար է ասել, թե ինչպիսի՞ն են եղել Տարոն Մարգարյանի ասած «Մեր կողմից եղել են պատասխանները», սակայն պատկան մարմնի՝ ԿԸՀ-ի պատասխանը եղել է միարժեք․կեղծ դիտորդը դուրս է հրավիրվել ընտրատեղամասից։

Նկատենք, որ համաձայն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի՝ «Կրթական և մշակութային կամուրջների» դիտորդները ընտրական տեղամասերում հաճախ ՀՀԿ-ի օգտին ուղղորդում էին ընտրողներին:






Կարդացեք նաև։

Նալբանդյանը լռում է խնդիրների մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար ն.գ. պարոն Էդվարդ Նալբանդյանը հունիսի 19-ին Լյուքսեմբուրգում մասնակցեց ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը: Այս հանդիպման շրջանակներում ունեցած իր ելույթում նա նշել էր. «Ապրիլին…


Մարքեթինգ թե՞ խաբեություն

Երևանի սուպերմարկետներում և խոշոր առևտրային կենտրոններում քաղաքացիները հաճախ նույնիսկ չնկատելով՝ ենթարկվում են խաբեության: Ապրանքի գինը տաղավարում դրված է x դրամով, իսկ արդեն դրամարկղի մոտ այն դառնում է x+y դրամ: Մարդկանց…


Տարոն Մարգարյանի 2013թ․-ի չիրականացած խոստումները

Երևանի ավագանու 2013 թվականի ընտրությանը Հանրապետական  կուսակցությունը և վերջինիս քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը հանդես եկան «Ավելի լավ Երևան» ծրագրով: Այն բաղկացած էր 9 մասից, որոնցում մանրամասն նշված էին 2013-2017 թվականներին…


Փաշինյանի անիրականանալի խոստումը

Մայիսի 5-ին «Ելք» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենի կիսակառույց Աջափնյակ կայարանի մոտից հայտարարեց, որ ընտրվելու դեպքում կավարտի այդ կայարանի շինարարությունը: Կայարանը, որի շինարարությունը կանգնել է Սովետական…