Հիվանդ տաքսիստների մասին ոստիկանապետի բառերը աղավաղվել են

09.06.2017 | 14:40

Ասօր Hraparak.am կայքը ծավալուն մի հոդված ներկայացրեց «Ոստիկանապետը մաքրել է դաշտը գժերից ու դատվածներից» վերնագրով։

Մասնավորապես, անդրադառնալով կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից բարձրացրած տաքսի ծառայության ոլորտում առկա խնդիրներին՝ հեղինակը «մեջբերում» է  կատարել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեկնաբանությունից. «Նա հպարտությամբ հայտարարեց, որ «մաքրել է դաշտը հոգեկան հիվանդություններ ունեցողներից»»։

Ոստիկանապետի այս խոսքերը (որոնք ավելի են աղավաղվել հոդվածի վերնագրում) սակայն կտրված է հիմնական կոնտեքստից և չեն արտացոլում ամբողջական միտքը։

Իրականում, Վլադիմիր Գասպարյանը խոսել է լիցենզավորված տաքսիստների ցուցակները մաքրելու և ճշգրտելու մասին, որոնցում առկա էին հոգեկան խանգառումներ ունեցող մարդիկ։ Համաձայնվեք, այդքան էլ հաճելի չէ նստել մի տաքսի, որի վարորդը հաշվառված է հոգեբուժարանում։

«Ցավոք սրտի մի կողմից մենք հանում ենք, մյուս կողմից լիցենզիաները հատկացվում են», – մասնավորապես ասել է Գասպարյանը՝ փաստացի մատնացույց անելով ոլորտի համակարգային խնդիրներին:






Կարդացեք նաև։

Ատոմակայանի փակվելը կախված չէ ԵՄ-Հայաստան համաձայնագրից

Օրերս հրապարակվեց Հայաստանի և ԵՄ–ի միջև ստորագրվելիք շրջանակային համաձայնագրի տեքստը, որը բուռն քննարկման (նաև քննադատության) առիթ դարձավ։ Համաձայնագրի 386 կետերից ուշադրության կենտրոնում հայտնվեց թերևս մեկը՝  Մեծամորի ատոմակայանին վերաբերողը։ Բարձրագոչ հայտարարություններվ…


Հայկական ԶԼՄ-ները շրջանառում են «Հրապարակի» տարածած ապատեղեկատվությունը

«Հրապարակ» օրաթերթը հոկտեմբերի 10-ի համարում, ինչպես նաև օրաթերթի կայքէջում հրապարակել է ««Կայֆոտ» տնային հանձնարարություն Սվիտալսկուց» վերնագրով նյութը: Նյութի հեղինակը պնդում է, որ Հայաստանի և Եվրամիության միջև վիզայի ազատականացման նախապայմաններից մեկը…


Վարորդը պարտավոր չէ տրամադրել վարորդական վկայականը. ոստիկանության կեղծ իրազեկումը

Օրերս ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ «իրազեկում»  է վարորդներին։ Հիմնվելով Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի վրա՝ ոստիկանությունը մասնավորապես հայտնում է․ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր…


Ոստիկանության կեղծ հաղորդագրությունը «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության մասին

Սեպտեմբերի 14-ին ժամը 13։30-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում սպանվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Գագիկ Մոսինյանը և վիավորվել քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանը։ Դեպքից ընդամենը ժամեր անց…