ՌԴ կրթության նախարարի խոսքերը Հայաստանին չէին ուղղված

07.06.2017 | 18:57

Երեկ մի շարք լրատվականներ «ՌԴ կրթության նախարարը Հայաստանին առաջարկել է հրաժարվել այբուբենից» վերնագրով տեղեկութույն տարածեցին։

Մասնավորապես, հղում կատարելով նախարար Օլգա Վասիլևայի խոսքերին, ով առաջարկում էր ԱՊՀ տարածքում ռուսական կիրիլիցա տառատեսակից հրաժարված պետություններին վերադառնալ դրան, կայքերը «վերլուծություն» ներկայացրեցին․ «Հայաստանը ԱՊՀ երկիր է, ուրեմն նախարարն Հայաստանին էլ է առաջարկում անցնել կիրիլիցային՝ հրաժարվել հայոց այբուբենից»։

Իրականությունը սակայն հետևյլան է․ Հայաստանը չի կարող վերադառնալ կիրլիցային, քանի որ երբեք նախկինում կիրիլիցան հայերենում չի օգտագործվել: Հայաստանն ունի սեփական այբուբեն, որը ոչ կիրիլիցա է, ոչ էլ լատինիցա, այն հայերենն է՝ աշխարհի 20 օրիգինալ այբուբեններից մեկը։

Ավելին, հայկական այբուբենը ստեղծվել է գրեթե 5 դար ավելի շուտ քան ռուսականը՝ այսօրվա կիրիլիցան։ Ավելին, հայոց լեզվի հնչյունները էականորեն ավել են կիրիլիցայի տառերից:

ԱՊՀ երկրներում իսկապես կան կիրլիցայից հրաժարված պետություններ՝ Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ղազախստանը, այսինքն այն ազգերը, որոնք սեփական այբուբեն չեն ունեցել և ստիպված գրում էին կիրիլիցայով: Վասիլևան հստակ թվարկում է այս երկրները՝ մանրամասնելով, որ հենց իրենց մասին է խոսքը։

Այս թեմայով հանդես եկավ անգամ Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը, որը ևս հաստատեց վերոնշյալը։

Հիշեցնենք, որ նմանատիպ ևս մի ապատեղեկատվություն տարածվեց օրերս, երբ որոշ լրատվականների ոչ պրոֆեսիոնալ թարգմանիչների պատճառով ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին վերագրվեցին խոսքեր, որոնք նա չէր ասել։






Կարդացեք նաև։

Մամուլը «խնջույքը» վերածեց «հաճույքի»

Օրերս Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Զինված խմբի» գործով հերթական դատական նիստը։ Գործով մեղադրվող Նելլի Մինասյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր…


Վանաձորում «օֆշորային» ՋԷԿ-ի կառուցման 2 չիրականացված խոստումները

2014 թվականի օգոստոսի 14-ին կառավարությունն ընդունեց թվով 837-Ա որոշումը՝ «ՀՀ-ում գազային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու վերաբերյալ համաձայնագրի հիմնադրույթներին հավանություն տալու մասին»: Վրացական «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ընկերության տնօրեն Թեյմուրազ Կարչավան…


Էստոնիայում հայազգի ընտանիքի պատմությունը՝ ռուսական պրոպագանդայի թիրախում

Օրերս Էստոնիայի դատարանը ժամանակավորապես սահմանափակեց Անատոլի Ղազարյանի և Աննա Միխայլովայի իրենց դստեր նկատմամբ խնամակալության իրավունքը` ութամյա աղջկա խնամակալությունը փոխանցելով Տալլինի երեխաների պաշտպանության կենտրոնին: Դատարանի նման որոշումը հիմնավորվում է Էստոնիայի սոցիալական…


Պուտինի «Ոչ մանկական զրույց»-ի ստերը

Հուլիսի 21-ին ռուսական «НТВ» հեռուստաընկերության ուղիղ եթերում ցուցադրվեց Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սոչիում գործող «Սիրիուս» ուսումնական կենտրոնի աշակերտների հետ: «Ոչ մանկական զրույց» խորագրով հանդիպման ընթացքում ռուսաստանցի աշակերտներից ոմանք Պուտինին դիմեցին իրենց՝…