Դեսպանը չի ասել, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում

02.06.2017 | 16:48

-Այսօր մի շարք հայկական ԶԼՄ-ներ տարածեցին տեղեկություն, ըստ որի ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Ռուսաստանում ապրում է շուրջ 2,5 մլն հայ՝ ավելի շատ, քան Հայաստանում։

«Эхо Москвы» ռադիոկայանի հարցին, թե որքա՞ն հայ է բնակվում Ռուսաստանում՝ դեսպանն իսկապես պատասխանում է՝ մոտ 2,5 միլիոն մարդ, սակայն Տողանյանը չի ասել, որ «այդ թիվը ավելին է, քան Հայաստանում բնակվողներինը»։

Դեսպանը մասնավորապես նշել է, – «Мы считаем, что в целом около 2,5 млн армян проживают в России, включая граждан России – их здесь больше, чем граждан Армении»։

Հավանաբար հենց այս արտահայտությունն է շփոթեցրել հայկական լրատվականների թարգմանիչներին։ Ճիշտ թարգմանությունը հետևյալն է․ «Մենք կարծում ենք, որ ընդհանուր առմամբ մոտ 2,5 միլիոն հայ է ապրում Ռուսաստանում, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիներ: Նրանք այստեղ ավելի շատ են, քան Հայաստանի քաղաքացիները»։

Միտքը այն է, որ Ռուսաստանում բնակվող հայերի մեջ ավելի շատ են ՌԴ-ի քաղաքացիները, քան Հայաստանի քաղաքացիները։

Նշենք, որ չճշտված և կեղծ տեղեկատվություն տարածեցին շատերը՝ armtimes.com, Slaq.am, 1in.am, newsroyal.am և այլն։

Այս մասին ռուսալեզու լրատվականները գրել են դեռևս երեկվանից, որտեղ միտքը ճիշտ է արտահայտված, սակայն, աստիճանաբար տեղափոխվելով հայալեզու կայքեր՝ աղավաղվել է և վերածվել ստի, որն այժմ լայնորեն քննարկվում է սոցիալական կայքերում։






Կարդացեք նաև։

Թուրքիան Ռուսաստանից և Իրանից հետ չի կանչել իր դեսպաններին

Հայկական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Անկարայի կողմից Ռուսաստանում և Իրանում Թուրքիայի դեսպանների հետ կանչման մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը։ «Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Իրանում և Ռուսաստանում…


Ինչպե՞ս ստուգել լուրի իսկությունը

Վերջին տարիներին լրատվական սեգմենտում հաճախ կարելի է հանդիպել կեղծ տեղեկություների (Fake news), որոնց զոհը դառնում են ոչ միայն շարքային քաղաքացիները (սպառողները), այլև լրագրողները։ Լրագրողները, հաճախ ցանկանալով ավելի արագ հրապարակել այս…


Ռուբլին չի թանկացել

Դեկտեմբերի 14-ին «Իրավունք» օրաթերթի կայքէջը և Շաբաթ․am լրատվականն ապատեղեկատվություն են տարածել ռուսական ռուբլու թանկացման մասին։ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ օրվա համեմատ ռուսական արտարժույթը մնացել է նույնը։ Իսկ դեկտեմբերի…


Ինչպես են ԶԼՄ-ները գրավում մարդկանց ուշադրությունը (Clickbait)

Clickbait-ը՝ որպես արդի լրագրության անբաժան մաս Այս տեխնոլոգիան ակտիվ օգտագործում են գրեթե բոլոր լրատվականները։ Շարադրելով այնպիսի վերնագրեր, որոնցում կա խայծ (bait), ԶԼՄ-ներն ապահովում են որոշակի հետաքրքրություն` հետևաբար ավելի շատ դիտում…