Հայաստանում ներդրումները ոչ թե չեն ավելանում, այլ նվազում են

02.06.2017 | 16:10

Այս տարվա հունվարի 25-ին Մոսկվայում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի ժամանակ մեծ շուքով հայտարարվեց հայ-ռուսական ներդրումային ակումբի ստեղծման մասին: Հայկական ժամանակը ուսումնասիրել է հայտարարությունից հետո ներդրումային ծրագրերի ընթացքը։

Ըստ այդ նախաձեռնության ծրագրի` ռուսաստանաբնակ հայ գործարարները պետք է ահռելի ներդրումներ կատարեին Հայաստանում: Այդ կապակցությամբ նրանք ընդունեցին նաև հայտարարություն՝ պատրաստակամություն հայտնելով «ուժերի ներածին չափով մասնակցել ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես ծրագրերին»:

Ըստ ՀԺ-ի՝ Հայաստանում 2017 թվականին կատարված ներդրումների մասին պաշտոնական վիճակագրությունը բոլորովին այլ պատկեր է ցույց տալիս:

Այսպես, ըստ պաշտոնական տվյալների՝ անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներդրումների ծավալը նվազել է մոտ 8 անգամ՝ 12,7 միլիարդից հասնելով 1,6 միլիարդ դրամի:

Բացի սա, ընդհանուր առմամբ, 2017 թվականին Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է 7,5 միլիարդ դրամով: Ավելին, ներդրումների ներհոսքը Հայաստան 2017-ի առաջին երեք ամիսներին եղել է ավելի քիչ, քան գումարների դուրսբերումը:

Ստացվում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները, թե Հայաստանում 3 միլիարդ դոլարից ավել ներդրումներ են կատարվելու, ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև տրամագծորեն այլ զարգացումներ են տեղի ունենում: Իսկ ավելի ճիշտ տեղի է ունենում հետընթաց:






Կարդացեք նաև։

Վարչապետի հետաքրքիր պատկերացումները ակցիզային հարկի մասին

Խոսելով վերջին ամիսներին Հայաստանում արձանագրված բարձր գնաճի մասին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ուշագրավ մի հայտարարություն է արել։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի կարագի գնի բարձրացման մասին հարցին ի պատասխան վարչապետն…


Թուրքիան Ռուսաստանից և Իրանից հետ չի կանչել իր դեսպաններին

Հայկական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Անկարայի կողմից Ռուսաստանում և Իրանում Թուրքիայի դեսպանների հետ կանչման մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը։ «Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Իրանում և Ռուսաստանում…


Գիշերային ակումբների մասին Կարեն Կարապետյանի հանձնարարականը մինչ օրս կատարված չէ

2016 թվականի նոյեմբերի 10-ին վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին  հանձնարարեց բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային…


ԶԼՄ-ներին ապակողմնորոշող լուր են տարածում Հայաստանի «ազատության ցուցանիշի» վերաբերյալ

Դեկտեմբերի 21-ին news.am լրատվական կայքը լուր է հրապարակել, որում հայտնում է, որ «Հայաստանը զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը «Ազատության բարոմետրի» վարկանիշում»։ «Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի «Ազատության բարոմետրի» կազմած 2017 թվականի վարկանիշում ազատության…