Զինված ուժերում այս տարի ոչ թե 26, այլ 29 զոհ է եղել

30.05.2017 | 17:45

Երեկ Tert.am-ը հրապարակեց 2017 թվականի ընթացքում Հայաստանի և Արցախի Զինված ուժերում զոհերի քանակը, ըստ որի եղել է 26 զոհ, որոնցից 12-ը մահացել են հակառակորդի կրակից, իսկ 14-ը՝ այլ պատահարներից:

Թեպետ, լրատվամիջոցները հղում են տալիս Արցախի և Հայաստանի Պաշտպանության նախարարություններին, ինչպես նաև ՀՀ Քննչական կոմիտեի հրապարակած տվյալներին, սակայն այդ թվերը ոչ ամբողջությամբ են արտացոլում իրականությունը:

Մասնավորապես, տարիներ շարունակ Զինված ուժերում կորուստների մոնիտորինգ իրականացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այս տարի արձանագրել է թվով 29 զինվորականի մահ, որոնցից 12-ը ոչ մարտական կորուստներն են, իսկ 17-ը՝ մարտական:

Լրատվամիջոցի կողմից հրապարակված նյութում, մասնավորապես, բացակայում են տեղեկություններ այս տարի մահացած 1997 թվականի ծնված Գուրգեն Սարգսյանի, 1998 թվականի ծնված Սարգիս Ափինյանի և 1986 թվականի ծնված Արմեն Ծատուրյանի մահվան դեպքերի մասին, որոնք դուրս են մնացել պաշտոնական վիճակագրությունից:

Այս երեք զինվորականների մահվան մասին մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն ՀՔԱՎ-ի հերթական հաշվետվության մեջ:






Կարդացեք նաև։

Ադրբեջանը ցույց տվեց իր որսած «դիվերսանտին»

Երեկ՝ հունիսի 21-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն այն մասին, թե իբր ադրբեջանական ԶՈՒ-ն կանխել է հայկական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձն ու գերեվարել մեկ հայ զինծառայողի: Ադրբեջանի ՊՆ այս հաղորդագրությանը…


Գուրգեն Եղիազարյանի սուտը Վլադիմիր Պուտինի մասին

Օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն անդրադառձավ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության խնդիրներին։ Քննադատելով Սերժ Սարգսյանի 10 տարվա գործունեությունը՝ Եղիազարյանը հորդորեց նրան «գոնե վերջին…


Ոչ թե 29.8, այլ 55%. Հայաստանում աղքատության ցուցանիշի սուտը

Օրերս ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ. առաջին եռամսյակում ՀՀ պարենային ապահովության և աղքատության վերաբերյալ մի զեկույց, ըստ որի՝ ՀՀ-ում աղքատության մակարդակը կազմում է 29,8%: Սա նշանակում է, որ…


Հայաստանում ներդրումները ոչ թե չեն ավելանում, այլ նվազում են

Այս տարվա հունվարի 25-ին Մոսկվայում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի ժամանակ մեծ շուքով հայտարարվեց հայ-ռուսական ներդրումային ակումբի ստեղծման մասին: Հայկական ժամանակը ուսումնասիրել է հայտարարությունից հետո ներդրումային ծրագրերի ընթացքը։ Ըստ այդ…