Ուկրաինայի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության դադարեցման մասին կեղծ տեղեկություններ են տարածվել

30.05.2017 | 13:06

Մայիսի 17-ին ռուսական «Zvezda» հեռուստաընկերությունը տեղեկություն տարածեց, իբրև Ուկրաինան խզում է երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ: Անդրադառնալով դրան՝ ուկրաինական StopFake կայքը հայտարարեց, որ տեղեկությունը կեղծ է, որպես ապացույց բերելով պաշտոնական Կիևից ստացված հերքումը։

Ի հեճուկս հերքմանը՝ ռուսական մի շարք լրատվականներ շարունակեցին տարածել կեղծիքը՝ հղում տալով «Zvezda»-ին։

Թվում էր, թե քարոզչական այս հոսքը դադարել է, երբ մի քանի օր առաջ նույն ապատեղեկատվությունը տարածեց «Kommersant» թերթը՝ հղում տալով սեփական աղբյուրներին։ Այստեղ գործի անցավ  նաև ռուսական քարոզչական «ծանր հրետանին»՝ Lenta.ru, Ria.ru, Mk.ru, Eadaily.com, novayagazeta.ru և այլն։

Lenta.ru կայքը նույնիսկ հասցրեց մի ամբողջ «վերլուծություն» ներկայացնել այս թեմայով, որտեղ  հղում է տալիս ուկրաինական ԶԼՄ-ներին: Անցնելով այդ հղմամբ՝  տեսնում ենք նույն կայքի մեկ այլ հոդված, որտեղ էլ իր հերթին հղումը տրված է «Kommersant»-ի սեփական «աղբյուրներին»:

Նշենք նաև, որ ապատեղեկատվության այս «պտտական» հոսքից անմաս չմնացին նաև մի շարք հայկական լրատվամիջոցներ՝ 1in.am, Shamshyan.com, Lragir.am և այլն։






Կարդացեք նաև։

Լավրովը ստում է Բուդապեշտի հուշագրի մասին

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինային մեղադրել է Բուդապեշտի հուշագիրը խախտելու մեջ։ Պատասխանելով լրագրողների հարցրերին` պաշտոնյան հրաժարվել է ընդունել Ռուսաստանի կողմից հուշագրի խախտման հնարավորությունը և հայտարարել, որ Ուկրաինան է այն…


Լրատվական թյուրիմացություն` Նազարբաևի և Թրամփի ստորագրած պայմանագրերի մասին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեկ պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ։ Այցի ընթացքում Նազարբաևը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև պաշտոնական և գործարար շրջանակների մի շարք ներկայացուցիչների հետ: Կողմերի…


Կրեմլյան լրատվամիջոցները փորձում են վարկաբեկել ընդդիմությանը

Ռուսաստանի Պերմ քաղաքի թիվ 127 դպրոցում այսօր տեղի ունեցած վիճաբանության արդյունքում առնվազն 15 մարդ է տուժել, որից 12-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն, երկու աշակերտ վեճի…


Հետաքրքիր ստեր, որ բացահայտեցինք 2017-ին

Ամփոփոլեով 2017 թվականը  Sut.am-ն առանձնացրել է տարվա առավել հետաքրքիր հրապարակումներն ու որոշել առավելագույնս հակիրճ պատմել դրանց մասին: Այսպիսով, մենք փաստացի մի առանձին շարք ունեցանք չիրականացված խոստումների և ծրագրերի մասին։ Հանրապետական…