«Սուտ.am»-ն (Sut.am) «Իրազեկ քաղաքացիների միավորում» Խորհրդատվական Հասարակական կազմակերպության հիմնած անկախ զանգվածային լրատվության միջոց է:

«Սուտ.am»-ի հիմնական նպատակն է բացահայտել պաշտոնյաների, պաշտոնական մարմինների ու լրատվամիջոցների հրապարակած իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները:

Նյութեր պատրաստելիս մեր լրագրողները սահմանափակված են լրագրողական էթիկայի կանոններով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Մենք չենք ներկայացնում որևէ քաղաքական կուսակցության կամ այլ խմբի շահեր:

Գերակա շահը, որով առաջնորդվում են մեր լրագրողները՝ ակնհայտ ապատեղեկատվության տարածման կանխարգելումն է:

Տեղեկատվության տարածմամբ մեր թիմը չպիտի նպաստի, դրդի կամ արդարացնի ագրեսիվ պատերազմները, մարդու իրավունքների ոտնահարումները, ինչպես նաև մարդկության կամ բնության դեմ հանցագործությունները:

«Սուտ.am»-ը չի հրապարակում այնպիսի նյութեր, որոնք խախտում են մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունը, կամ արժանապատվության իրավունքը:

Կապը մեզ հետ՝

Մամուլի հաղորդագրությունների կամ ստի ու կեղծիքի մասին հայտնելու համար՝ sutarmenia@gmail.com

Հեռախոսահամար՝ +374 (0) 11 355040